Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին Մոսկվա-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին Մոսկվա-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

11:03 | 04.04.2020 | Քաղաքականություն

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել․ «Հայտնում ենք, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:

Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից, ինչպես նաև Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում՝ «Red wings» ավիաընկերության ներկայացուցչությունից: 

Ավիատոմսերի հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ Մոսկվա: +7-925-009-92-08, +7-926-618-29-18, Երևան: +374-91-969612: Ընդգծենք, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը:

Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին՝ ստորև ներկայացված հեռախոսահամարներով և էլ. փոստով.  Հեռ.+ 7 (495) 624 - 32 - 43  Էլ. Փոստ. moscow.consul@mfa.am  Դեսպանությունն աշխատելու է նաև շաբաթ և կիրակի օրերին»ասված է հայտարարության մեջ: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси