Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երգչուհի Pink-ը վարակվել է կորոնավիրուսով

Երգչուհի Pink-ը վարակվել է կորոնավիրուսով

10:50 | 04.04.2020 | Քաղաքականություն

Կորոնավիրուս է ախտորոշվել ամերիկացի երգչուհի Pink-ի մոտ։ Այդ մասին երգչուհին հայտնել է իր թվիթերյան էջում։ Նրա խոսքով՝ հիվանդության ախտանշաններն ի հայտ էին եկել 2 շաբաթ առաջ։ Կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև նրա 3 տարեկան որդու՝ Ջեյմսոնի մոտ։ Երգչուհու խոսքով՝ իրենք 2 շաբաթ գտնվել են տնային կարանտինում և հետևել բժշկի բոլոր ցուցումներին։ Արդյունքում վերջին թեստերը բացասական արդյունք են ցույց տվել։

Pink-ը հավելել է, որ 500-ական դոլար է նվիրաբերել Ֆիլադելֆիայի և Լոս Անջելեսի արտակարգ օգնության հիմնադրամներին՝ COVID-19-ի դեմ պայքարող բժիշկներին աջակցելու համար։  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси