Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

21:41 | 03.04.2020 | Հասարակություն

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը
 

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում: Այս մասին քիչ առաջ ահազանգեցին InfoPort-ի խմբագրություն զանգահարած ձեռնարկության աշխատակիցները: Նրանց խոսքով` վարակվածը առաքիչներից մեկն է, որը հիմա գտնվում է հիվանդանոցում:

Նրա հայրն ու մայրն էլ աշխատել են սննդային արտադրամասում և որդու հիվանդանալուց հետո էլ, մինչև պարզ է դարձել նրա կորոնավիրուսով վարակված լինելու փաստը, դեռ որոշ ժամանակ հաճախել են աշխատանքի: Սակայն երեկ երեկոյան արդեն ամուսիններին մեկուսացրել են Ծաղկաձորի առողջարաններից մեկում:

Հիմա ձեռնարկության աշխատակիցները խուճապի մեջ են, վախենում են իրենք էլ վարակված լինեն, մինչդեռ «Դարոինկի» սեփականատերը չի էլ մտածում արտադրական գործընթացը դադարեցնելու մասին, ստիպում է աշխատակիցները հաճախել աշխատավայր: Իսկ ով հրաժարվում է ստիպում է գնալ անժամկետ չվճարվող արձակուրդ: Իսկ այդ ժամանակ նրանց տեղը վերցնում է նոր աշխատակիցների:

Մարդիկ կանգնել են երկընտրանքի առաջ` կամ կորցնել աշխատանքը, կամ վտանգելով առողջությունը հաճախել աշխատավայր:

Նյութի աղբյուրը

https://primenews.am/am/news/economy/koronavirusi-ojakh-e-haytnabervel-daroink-snndayin-dzernarkutyunum-sepakanatery-hrazharvum-e-kangnecnel-artadragan-gortsyntacy

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси