Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Այս իրավիճակի, համաճարակի նման մասշտաբների, այսչափ վարակվածների ու մահերի մեղավորը մեկ մարդ է». Աղասի Ենոքյան

«Այս իրավիճակի, համաճարակի նման մասշտաբների, այսչափ վարակվածների ու մահերի մեղավորը մեկ մարդ է». Աղասի Ենոքյան

20:15 | 03.04.2020 | Քաղաքականություն

«Այս իրավիճակի, համաճարակի նման մասշտաբների, այսչափ վարակվածների ու մահերի մեղավորը մեկ մարդ է». Աղասի Ենոքյան

 
 

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համաճարակի հետեւանքով Նիկոլ Փաշինյանին վերջապես հաջովեց Հայաստանում ստեղծել իր երազած «աննախադեպ» իրավիճակը։

– Մի երկրում, որի սահմանների 80%-ը փակ է, համաճարակը տարածվում է աննախադեպ տեմպերով՝ համեմատած համանման վիճակում գտնվող երկրների հետ, սոցիալական խնդիրներն ահագնանում են առանց անհրաժեշտ լուծումների, առողջապահական համակարգը շուտով կանգնելու է փակուղու առջև, տնտեսության փլուզումը օրերի խնդիր է

 

– Դրա պատճառները 3-ն են՝ իրավիճակին համարժեք գնահատական չտալը, ստեղծված ծայրահեղ ոչ արդյունավետ կառավարական համակարգը, պոպուլիստական մտածողության տարածումը երկրում

– Չնայած աշխարհով մեկ պանդեմիայի տարածմանը եւ մասնագետների զգուշացումներին, Նիկոլ Փաշինյանը զբաղված էր իր մենատիրությունն ամրապնդելու մարմաջով՝ Սահմանադրական դատարանի լուծարման հանրաքվեով, որի պատճառով նա շարունակում էր իր նախընտրական արշավը եւ այդ ընթացքում համաճարակի տարածման դեմն առնելու փոխարեն շարունակում էր մարդականց մեծ կուտակումներ ստեղծել իր նախընտրական հանդիպումներով եւ անում էր ամեն ինչ, որ չստեղծվի ու չտարածվի խուճապը, այսինքն՝ որ քաղաքացիները չունենան իրավիճակի վերաբերյալ համարժեք պատկերացում։

– Նիկոլ Փաշինյանը դեռեւս չի հաղթահարել քաղաքական նպատակահարմարությունը քաղաքացիների անվտանգությանը ստորադասելու ռազմավարությունը եւ Արցախում մարտի 31-ի ընտրություններն ու սպասվող երկրոդ փուլը նպաստելու են համաճարակի տարածմանն ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։

– Իրանի հետ սահմանը փակվեց բավականին ուշ՝ համաճարակային հաշվարկները զիջելով քաղաքական սին հաշվարկներին։ Դեպի Իտալիա լոուքոսթերների թռիչքները չարգելվեցին , քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից դրանք հռչակվել էին որպես Հայաստանի քաղաքացու կյանքում էական փոփոխության հիմնական ապացույց։ Իրավիճակը շարունակվեց այնքան ժամանակ, մինչեւ ավիափոխադրողներն իրենք փակեցին ուղեւորությունները։ Չինաստանի քաղաքացիների առանց վիզայի մուտքը Հայաստան հանվեց մեծ ուշացումով։ Այս 3 երկրներն էին համաճարակի տարածման հիմնական օջախները, եւ համաճարակի տարածումը սկսվեց հենց այս միջոցառումները ժամանակին չձեռնարկելու պատճառով։

– Մեծ ուշացումով հայտարարված արտակարգ դրությունը Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրականացնում է սպասելի անձեռնհասությամբ, պարետատունը, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանը, ամեն ինչին արձագանքում է մեծ ուշացումով, չկան ֆունկցիաների հստակ բաժանումներ, չկա հայտարարված միջոցառումների համար ռեսուրսների մոբիլիզացիա, չկան առանձին բնակավայրերի պարետներ։

– Արտակարգ դրությունն օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանության ամրապնդման նպատակով։ Դրան են ծառայում մամուլի հանդեպ իրականացված սահմանափակումները, քաղաքացիների հեռախոսային խոսակցություններին եւ տեղորոշման վերաբերյալ ընդունված օրենքը։ Ճգնաժամի ժամանակ խիստ թանկարժեք ժամանակը, մարդկային, ֆինանսական, նյութական ռեսուրսները համաճարակի դեմ պայքարելուն ուղղելու փոխարեն ծախսվում են Նիկոլ Փաշինյանի ռեժիմի ամրապնդման համար։

– Համաճարակի տարածումը կանխարգելելու համար հայտարարված կարանտինը նշանակում է, որ շատ քաղաքացիներ այդ ընթացքում զրկվելու են աշխատելու հնարավորությունից, ինչը նրանց կենսաապահովման հարցը օրախնդիր է դարձնում։ Նիկոլ Փաշինյանի կառավարության արձագանքը ծայրահեղ ոչ ադեքվատ է, առաջարկվող սոցիալական միջոցառումները վերաբերում են հասրակության խիստ նեղ շերտի եւ լի են բյուրոկրատական արգելքներով, ինչը անարդյունավետ է դարձնում այդ միջոցառումները։

– Համաճարակին նախորդած շրջանում Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից հիվանդանոցներ փակելը, բժիշկներին աշխատանքից ազատելը, առողջապահության կառավարման ոլորտում ստեղծած քաոսը ծայրահեղ դժվարացնում է բժշկական օգնության տրամադրումը՝ չնայած բժիշկների հերոսական ջանքերին։

– Անցած 2 տարվա ընթացքում հասարակության մեջ տարածված պոպուլիզմը, Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների կողմից խոսքի արժեզրկումը հանգեցրել են նրան, որ հասարակության զգալի մասը այժմ էլ չի ընդունում ասված խոսքը։ Եթե Նիկոլ Փաշինյանը կամ նրա կառավարության անդամներն ամեն օր նոր ու հակասական գնահատական են տալիս իրավիճակին, ապա շարքային քաղաքացին ապակողմնորոշված է, եւ, բնականաբար, չի ենթարկվում արտակարգ դրության պայմաններին։

– Կորոնավիրուսի նման տարածմանը համարժեք իրական աշխատանքի փոխարեն, Նիկոլ Փաշինյանի արձագանքը կրկին մնում է նույնը՝ անհեթեթ ֆեյսբուքյան լայվերը, իսկ ռազմավարության փոխարեն՝ «դուխ» տալը։

Այս իրավիճակի, համաճարակի նման մասշտաբների, այսչափ վարակվածների ու մահերի մեղավորը մեկ մարդ է։ Եվ այդ մարդու անունն է Նիկոլ Փաշինյան»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси