Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ

ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ

18:32 | 03.04.2020 | Քաղաքականություն

ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ

 
 

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիներին այցելել են դեսպանության աշխատակիցները, տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ: Դեսպանության տվյալներով՝ օդանավակայանում գտնվում էին մոտ 25 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 18-ին, իրենց ցանկությանն ընդառաջ, ՀՀ դեսպանությունն ապահովել է կեցություն օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

ԱԳՆ-ն ևս մեկ անգամ հորդորում է մշտական կապ պահպանել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներից ստացվող կամ դրանց հիման վրա տրամադրվող տեղեկատվությանը, պահպանել հանգստություն և զգոնություն:

Ապրիլի 2-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը զրուցել է «Դոմոդեդովո»-ում մնացած ՀՀ քաղաքացիների հետ և քննարկել առաջին անհրաժեշտության իրեր տրամադրելու հարցը։Քաղաքացիների մեծ մասը լքել էր օդանավակայանի տարածքը և տեղափոխվել ազգականների տուն։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси