Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գյուղվարկերի տոկոսների սուբսիդավորումից բացի, այլ ուղղակի աջակցության եղանակ այս պահին չկա. Էկոնոմիկայի նախարար

Գյուղվարկերի տոկոսների սուբսիդավորումից բացի, այլ ուղղակի աջակցության եղանակ այս պահին չկա. Էկոնոմիկայի նախարար

17:39 | 03.04.2020 | Քաղաքականություն

Գյուղվարկերի տոկոսների սուբսիդավորումից բացի, այլ ուղղակի աջակցության եղանակ այս պահին չկա. Էկոնոմիկայի նախարար

 

Գյուղացիական ոլորտում գարնանային աշխատանքների  սկսվելով պայմանավորված՝ շատերին  է հետաքրքրում  կառավարության կողմից ոլորտին տրվող ուղղակի սուբսիդիայի՝ աջակցության հնարավորության հարցը:

«Գյուղատնտեսության ոլորտը սուբսիդավորելու եղանակները մենք շարունակում ենք քննարկել: Տոկոսների սուբսիդավորումը նույնպես սուբսիդավորում է և ուղղակի սուբսիդավորում է: Այսինքն՝ այն ֆերմերային տնտեսությունները, որոնք վերցնում են առևտրային բանկերից իրենց գործունեությունը սպասարկելու համար վարկեր, նրանք սուբսիդավորվում են ուղղակիորեն այդ վարկերի տոկոսների չափով»,- 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ այլ գործունեություն վարելու համար պետական անվերադարձ աջակցության եղանակներ այս պահին գործողության մեջ չկան, սակայն կառավարությունը դրա հնարավորությունը չի բացառում:

 

«Այսինքն՝ մենք հիմա դիտարկում ենք բոլոր այն գաղափարները, որոնք ձևակերպված եղել են, հնչած եղել են, և, եթե այդ գաղափարները քննարկելու արդյունքում կգանք եզրակացության, որ առանձին ոլորտներում ավելի հասցեական պետք է գտնվենք, ապա հնարավոր է՝ կայացնենք նաև այդպիսի որոշումներ: Առայժմ այդպիսի եզրահանգումների չենք եկել»,- հավելեց էկոնոմիկայի նախարարը

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси