Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՎիվաՍելը», «Յուքոմը»  և «Բիլայնը»  չեն կարող հստակ տեղորոշել քաղաքացուն. Առկա է շեղումների և համապատասխան տեխնիկա չունենալու խնդիր 168am

«ՎիվաՍելը», «Յուքոմը» և «Բիլայնը» չեն կարող հստակ տեղորոշել քաղաքացուն. Առկա է շեղումների և համապատասխան տեխնիկա չունենալու խնդիր 168am

16:49 | 03.04.2020 | Քաղաքականություն

«ՎիվաՍելը», «Յուքոմը»  և «Բիլայնը»  չեն կարող հստակ տեղորոշել քաղաքացուն. Առկա է շեղումների և համապատասխան տեխնիկա չունենալու խնդիր

Ազգային ժողովը մարտի 31-ի երեկոյան հրավիրված երկու արտահերթ նիստերում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին  նախագիծը, որով այսուհետև ֆիքսվելու են բոլորի հեռախոսազանգերի սկիզբն ու ավարտը, կարճ հաղորդագրությունների ստացման  ժամանակը

Գործադիրի հիմնավորմամբ՝ այս քայլին դիմել  են  կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում՝ հնարավոր վարակակիրներին, նրանց հետ կոնտակտավորներին արագ բացահայտելու համար:

 168.am-ի հետ զրույցում վերը նշած արտահերթ նիստերում այս օրենքի քննարկմանը չմասնակցած «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն ասաց՝ քանի որ ինքն ուներ հստակ տեղեկատվություն, որ որևէ բջջային օպերևատոր չի կարողանալու տալ Կառավարությանն այն, ինչ ցանկանում են այս օրենքի ընդունմամբ, առաջին անգամ օրինագիծն ԱԺ բերելու ժամանակ այդ մասին բարձրաձայնել է, որից հետո իրենց խմբակցությունը որոշել է չմասնակցել առհասարակ այդ օրենքի քվեարկությանը:

«Այն ժամանակ իմ բարձրացրած հարցն Ազգային ժողովում մնաց անպատասխան, ուստի օրենքի ընդունումից հետո՝ ապրիլի 1-ին, դիմել եմ «ՎիվաՍել», «Յուքոմ»  և «Բիլայն»  ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն  մասին, թե արդյո՞ք  GPS-ի և տրիանգուլյացիայի միջոցով  հնարավոր է տեղորոշել բջջայինի կամ սմարթֆոնի հստակ տեղը 3D (X,Y,Z) հարթությունում:

  

Այս օպերատորներին նաև հարցել եմ՝ 15 հարկանի բազմաբնակարան շենքի 2-րդ, 5-րդ և 14-րդ հարկերի բնակիչների տեղորոշումն ինչպե՞ս է հնարավոր իրականացնել: Արդյո՞ք բոլոր բնակիչները պետք է տեղորոշվեն X, Y, Z հարթությունում, թե՞ միայն X, Y- ում: Ընկերությունները պատասխանել են, որից հստակ երևում է, որ չեն կարող իրականացնել տեղորոշումը, կամ հնարավոր չէ հստակ տեղորոշել՝ շեղումը 20-100մ է»,- ասաց  Եղիազարյանը՝ ընդգծելով, որ օպերատորներից ստացված պատասխանները փաստում են, որ Ազգային ժողովն ընդունել է մի օրենք, որով պահանջվածը հնարավոր չէ իրագործել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանն էր 168.am-ի հետ  զրույցում նշել, որ օպերատորների տված տեղեկատվությամբ հնարավոր չէ տեղորոշել ճշգրիտ քաղաքացուն, քանի որ այդ տեղեկատվությունն ունենում է 200 մետրի շեղում:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси