Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բանակցությունների արդյունքում Վրաստանից 31 ՀՀ քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան

Բանակցությունների արդյունքում Վրաստանից 31 ՀՀ քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան

15:51 | 03.04.2020 | Քաղաքականություն

Բանակցությունների արդյունքում Վրաստանից 31 ՀՀ քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան
 

Վրաստանից ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը մեկնեց Հայաստան։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ապրիլի 3-ին Վրաստանում  ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող եւ Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։

Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ եւ Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 31 քաղաքացիների մեկնումը հայրենիք։

Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլիի եւ Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)»։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси