Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

13:55 | 03.04.2020 | Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

 
 

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո այսօր առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանական թիմի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ բժիշկները Ռ. Քոչարյանի առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել են, որ Ռոբերտ Քոչարյանն այս պահին բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի։

Փաստաբանական թիմը տեղեկացնում է, որ այժմ քննարկում են ստեղծված համաճարակային իրավիճակում Ռոբերտ Քոչարյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակահարմարության և նրա առողջության անվտանգության հարցը։ Այս պահին նաև առկա է բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության անհրաժեշտությունը։

 

Փաստաբանական թիմի տարածած հայտարարության մեջ ասված է, որ արդեն իսկ հայտնի են ՔԿ համակարգում առկա կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքեր, իսկ թեստեր բավարար չափով չեն հանձնվում։ Եվ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ պաշտպանները գտնում են, որ նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում, որտեղի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։

«Հարկ ենք համարում ընդգծել, որ Փաստաբանական թիմը Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին վերաբերող մանրամասն տեղեկատվություն՝ բժշկական եզրակացություն, ստացած բուժում, չի հրապարակելու, քանի որ դա խիստ անձնական տեղեկություն է և բժշկական գաղտնիք»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Նաիրի» ԲԿ-ից մարտի 8-ին էր տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси