Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների մեծ մասը հեռացել են օդանավակայանի տարածքից, նրանք գտնվում են հարազատների տանը

«Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների մեծ մասը հեռացել են օդանավակայանի տարածքից, նրանք գտնվում են հարազատների տանը

09:49 | 03.04.2020 | Քաղաքականություն

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Այսօր ամբողջ օրվա ընթացքում դեսպանության աշխատակիցները կապ են պահպանել ՀՀ քաղաքացիների հետ, որոնք ապրիլի 2-ի չվերթների հետաձգման պատճառով չեն կարողացել Երևան գալ մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանից։ Քաղաքացիների հետ շփվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, դեսպանորդ Բորիս Սահակյանը։ Այժմ քաղաքացիների մեծ մասը հեռացել է օդանավակայանի տարածքից, գտնվում են հարազատների տանը»:

Նշենք, որ մեկ այլ հայտարարությամբ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ այսօր երեկոյան ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանորդ Բորիս Սահակյանը տեսակապով զրուցել են «Դոմոդեդովո» օդանավակայում գտնվող մեր հայրենակիցների հետ։ 

Վաղվա ընթացքում օդանավակայանում գտնվող քաղաքացիներին կայցելեն դեսպանության աշխատակիցները։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси