Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կառավարությունը դադարեցրել է «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների մի քանի աշխատանքներ. «Ժողովուրդ»

Կառավարությունը դադարեցրել է «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների մի քանի աշխատանքներ. «Ժողովուրդ»

09:15 | 03.04.2020 | Քաղաքականություն

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը դադարեցրել է «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների նպատակով կատարվող մի քանի աշխատանքները։ Ինչպես հայտնի է, նախորդ տարվանից սկսած, յուրաքանչյուր տարվա ապրիլի 26-ին պետք է նշվի «Քաղաքացու օրը»։ Եվ, ահա, փետրվարի 28-ին մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարվել էին գնման ընթացակարգեր՝ միջոցառումները կազմակերպելու համար։

Դրանցից էր, օրինակ, գրաֆիկական դիզայնի ծառայություններ, մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ։ Սակայն դրանք չեղյալ են համարվել, եւ կառավարությունը ներկայացրել է մի քանի հիմնավորում։ Նախ՝ որոշման մեջ ընդգծվում է, որ մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած մինչեւ 2020 թվականի ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով հայտարարված է արտակարգ դրություն:

Եվ հիմք ընդունելով այս փաստը ու նաեւ այն, որ, «Գնումների ընթացակարգի մասին» օրենքի համաձայն, ծառայությունների մատուցման ժամկետ պետք է սահմանվի առնվազն 20 օրացուցային օր՝ անհրաժեշտ է ընթացակարգերը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով, քանի որ միջոցառումների կազմակերպումը ժամկետի առումով հնարավոր չէ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси