Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԵՄ-ն 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով

ԵՄ-ն 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով

20:10 | 02.04.2020 | Քաղաքականություն

ԵՄ-ն 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով
 

Եվրոպական միությունը 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։

Այս մասին հաղորդում է Հայաստանում ԵՄ գրասենյակը

«Այն ներառում է մասնավորապես՝ 18 մլն. եվրո նոր ֆոնդեր և ընթացիկ ֆոնդերից 33 մլն. եվրո վերաբաշխում՝ բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրման նպատակով:

Ավելին կհատկացվի տարածաշրջանային կարևոր բանկային գործիքների և ծրագրերի հետագա վերաբաշխման միջոցով»,- ասված է հայտարարության մեջ։

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси