Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Լույս իջնի ձեր շիրիմներին, հերո՛ս տղերք: Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու». Արթուր Վանեցյան

«Լույս իջնի ձեր շիրիմներին, հերո՛ս տղերք: Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու». Արթուր Վանեցյան

16:41 | 02.04.2020 | Քաղաքականություն

«Լույս իջնի ձեր շիրիմներին, հերո՛ս տղերք: Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու». Արթուր Վանեցյան

 
 

Արթուր Վանեցյանն ինստագրամի իր էջում գրում է. «Չորս տարի առաջ մեր զինված ուժերը՝ ռազմի դաշտում և բռունցքված մեր ժողովուրդը` թիկունքում ևս մեկ անգամ վերահաստատեցին սեփական հայրենիքում ապրելու և արարելու իրենց անվիճելի իրավունքը:

Վերահաստատեցին այն պարզ ճշմարտությունը, որ խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են: Վերահաստատեցին` զոհասեղանին դնելով անկախության սերնդի լավագույն որդիների արյունը, կերտելով հերոսության նոր պատմություններ, կամրջելով արցախյան հաղթական գոյամարտը կերտած նախկին ու գալիք սերունդների կամքը` ինչ էլ լինի, երբ էլ լինի, ինչ գնով էլ լինի` տեր կանգնել սեփական հայրենիքին ու պաշտպանել նրա սահմանները:

 

Լույս իջնի ձեր շիրիմներին, հերո՛ս տղերք: Ձեր գործն անմահ է: Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси