Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վարակված բուժաշխատողների թիվն ավելանում է. Արսեն Թորոսյան

Վարակված բուժաշխատողների թիվն ավելանում է. Արսեն Թորոսյան

14:03 | 02.04.2020 | Հասարակություն

Վարակված բուժաշխատողների թիվն ավելանում է. Արսեն Թորոսյան

Բուժաշխատողները ոչ թե աշխատանքի վայրում են վարակված լինում, այլ կենցաղային շփման շրջանակներում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կա՞ վարակված բուժաշխատողների թվի ավելացում։

«Հիմա կդժվարանամ թիվը նշել, բայց կան եւ ավելանում են, որը ցավալի է, սակայն անխուսափելի է։ Հետաքրքիր, զավեշտալի դեպքեր կան, որ երբեմն բուժաշխատողները ոչ թե աշխատանքի վայրում են վարակված լինում, այլ կենցաղային շփման շրջանակներում, որոնք նույնպես պարզվում եւ մեկուսացվում են»,- ասաց Թորոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 663 դեպք:

Վերջին տվյալներով ապաքինվել է 33 անձ, 4 պացիենտ մահացել է:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси