Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գալու է մի պահ, երբ զբաղվելու ենք միայն միջին ծանրությամբ պացիենտներով. Արսեն Թորոսյան

Գալու է մի պահ, երբ զբաղվելու ենք միայն միջին ծանրությամբ պացիենտներով. Արսեն Թորոսյան

13:33 | 02.04.2020 | Քաղաքականություն

Կա կետ, երբ կասենք՝ այլեւս հնարավոր չէ գնալ ցանկացած նոր դեպքի հետեւից. Արսեն Թորոսյան
 

Իրականում կա նման կետ, երբ մենք կասենք, որ այլեւս հնարավոր չէ գնալ ցանկացած նոր դեպքի հետեւից, գտնելու, թե նա, որտեղից է առաջացել եւ ում հետ է շփվել, բայց մենք դեռ հեռու ենք այդ կեետից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կառավարության նիստին վարչապետը նշեց, որ մեզ մոտ վիրաճկը վերահսկելի, որն է լինելու այն շեմը, որից հետո դուք կհայտարարեք, որ իրավիճակն այլեւս վերահսկելի չէ։

«Մեր խնդիրն է այդ կետը այնքան հեռվացնել, որ երբեք չհասնենք դրան, բայց եթե դա հնարավոր չլինի անել տարբեր պատճառներով, ապա գալու է մի պահ, երբ առողջապահական համակարգը զբաղվելու է միայն միջին ծանրության պացիենտներով եւ թեթեւ ծանրության պացիենտներին պարզապես խորհուրդ է տրվելու կամ ցուցվելու է բուժվել տանը։ Նման մոտեցում որդեգրել են աշխարհի շատ երկրներ եւ մեր խնդիրն է չհասնել այդ կետին եւ ոչ թե սպասել դրան»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси