Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Արայիկ Հարությունյանին չի հերիքել մի քանի հարյուր ձայն». Փաշինյանը՝ Արցախի ընտրությունների մասին

«Արայիկ Հարությունյանին չի հերիքել մի քանի հարյուր ձայն». Փաշինյանը՝ Արցախի ընտրությունների մասին

11:58 | 02.04.2020 | Քաղաքականություն

«Արայիկ Հարությունյանին չի հերիքել մի քանի հարյուր ձայն». Փաշինյանը՝ Արցախի ընտրությունների մասին

 

Ես ուզում եմ բոլորիս շնորհավորել Արցախում տեղի ունեցած ընտրությունների առիթով: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ, եւ դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները:

Արձանագրենք, որ նախագահական ընտրությունների հանգուցալուծումն առաջին փուլով տալու համար թեկնածուներից մեկին՝ Արայիկ Հարությունյանին նախնական արդյունքներով չի հերիքել մի քանի հարյուր ձայն: Այս փաստն ինքնին բավականին խոսուն է: Բավականին խոսուն է նաեւ նախագահի թեկնածուների եւ ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի աննախադեպ մեծ թիվը:

Բավականին խոսուն է այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր: Ես կարծում եմ, որ Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարեւոր է նաեւ հարցի արդարացի լուծման եւ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման տեսակետից»,-ասաց վարչապետը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси