Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Շուկայում վաճառվում են կասկածելի ծագմամբ և բաղադրությամբ ալկոգելեր. «Ժողովուրդ»

Շուկայում վաճառվում են կասկածելի ծագմամբ և բաղադրությամբ ալկոգելեր. «Ժողովուրդ»

09:20 | 02.04.2020 | Քաղաքականություն

«Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայաստանյան ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների արտադրամասերում ստուգումներ է իրականացրել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով, եւ արտադրանքի վրա եղել է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանք չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել:

Ստուգումներից հետո այդ ընկերությունը դիմել եւ ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ: Բայց, չնայած սրան, շուկայում շարունակում են վաճառվել կասկածելի ծագում եւ բաղադրություն ունեցող ալկոգելեր:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսչական մարմինը դիմել է մեծածախ եւ մանրածախ վաճառքով զբաղվող տնտեսվարողներին եւ պահանջել ընդունել եւ վաճառել միայն համապատասխանության գնահատման փաստաթուղթ եւ մակնշում ունեցող արտադրանք, հակառակ դեպքում պատասխանատվությունը կընկնի տվյալ տնտեսվարողների վրա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси