Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ադրբեջանից մեկնող օդանավը՝ ՀՀ օդային տարածքում. «Փաստ»

Ադրբեջանից մեկնող օդանավը՝ ՀՀ օդային տարածքում. «Փաստ»

09:03 | 02.04.2020 | Քաղաքականություն

«Քանի որ այս օրերին ավիացիոն թռիչքների քանակը հատկապես մեր տարածաշրջանում, մեղմ ասած, սակավաթիվ է, երեկ ընդհանուր «դատարկության» ֆոնին flightradar24 կայքում աչքի զարնեց Բաքվից Լյուքսեմբուրգ մեկնող օդանավը, որը ժամը 13.25-ի շրջանում անցնում էր Հայաստանի Հանրապետության օդային տարածքով: Ճշտելու համար՝ որքանո՞վ է նորմալ, որ Ադրբեջանից կամ դեպի Ադրբեջան մեկնող օդանավն անցնում է մեր տարածքով, «Փաստը» դիմեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե:

 «Միջազգային պայմանագրեր կան  կնքված, որ քաղաքացիական օդանավերը մեր օդային տարածք մուտք գործելու իրավունք ունեն առանց հատուկ թույլտվության: Կրկնում ենք՝ եթե դրանք քաղաքացիական օդանավեր են, չեն տեղափոխում վտանգավոր բեռ եւ պետական այրեր»:  Այդ դեպքում որքա՞ն հաճախ են դեպի Ադրբեջան կամ Ադրբեջանից մեկնող ինքնաթիռները հատում մեր օդային տարածքը, կա՞ վիճակագրություն, հարցրեցինք:

«Նորից նշեմ, որ քաղաքացիական օդանավերը նման խնդիր չունեն: Իսկ հաճախականությունը չեմ կարող ասել, թե որքան հաճախ են հատում»,-ասաց քաղավիացիայի վարչության աշխատակիցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси