Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ակնհայտ է՝ իրավապահ համակարգի որոշ անձանց բացարձակ դուր չի գալիս լրագրողի գերակտիվությունը. Քաղաքագետ․ iravunk.com

Ակնհայտ է՝ իրավապահ համակարգի որոշ անձանց բացարձակ դուր չի գալիս լրագրողի գերակտիվությունը. Քաղաքագետ․ iravunk.com

18:43 | 01.04.2020 | Քաղաքականություն

Ակնհայտ է՝ իրավապահ համակարգի որոշ անձանց բացարձակ դուր չի գալիս լրագրողի գերակտիվությունը. Քաղաքագետ

Iravunk.com-ը անդրադարձել է , որ նախօրեին մեկ ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ ջարդել, ապա թալանել են մեր գործընկեր, NewsMedia.am կայքի ղեկավար, լրագրող Գայանե Զարգարյանի ընտանիքին պատկանող մեքենաներից մեկը: Լրագրողի հետ կատարված միջադեպի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ քաղաքագետ Գագիկ Համբարյանից, ով դատապարտելով կատարվածը նկատեց.

-Հաշվի առնելով, որ լրագրող Գայանե Զարգարյանը իր լրատվական գործունեության ընթացքում հատկապես ուշադրություն է դարձնում է մեր իրավապահ համակարգում գոյություն ունեցող տխրահռչակ երեւույթներին, ես գրեթե բացառում եմ, որ այս ոտնձգությունները դասական գողության փորձ են: Ըստ իս՝ լրագրողի ընտանիքին պատկանող նույն մեքենայի վրա արդեն երկրորդ հարձակումը ունի կոնկրետ հասցեատեր, իսկ այդ հասցեատերը Գայանե Զարգարյանն է, որին այս մեթոդներով փորձում են մեսիջներ հղել: Բանն այն է, որ ակնհայտ է իրավապահ համակարգի որոշ անձանց բացարձակ դուր չի գալիս լրագրողի գերակտիվությունը: Իրավապահ համակարգը փոխանակ իր իսկ ներսում պայքարի տխրահռչակ երույթների դեմ, որի մասին բարձրաձայնում է լրագրողը,ըստ երեւույթին որոշել են նման միջոցներով լռեցնել լրագրողին: Եթե լրատվամիջոցի ղեկավարը լիներ շարքային քաղաղացի, ես կարող էի ենթադրել, որ դա գուցե սովորական գողության փորձ է: Բայց, նույն մեքենայի վրա երկու անգամ հարձակվել, ջարդել, վնասել եւ փորձել գողության իմիտացիա ստեղծել. խոսում է այն մասին, որ դրանք մեսիջներ են՝ ուղղված լրատվամիջոցի խմբագրի դեմ: Ես սա համարում եմ ազատ խոսքի դեմ ոտնձգություն, ահաբեկչություն: Եվ, ցավով պետք է արձանագրեմ, որ այս ամենում բավական ակտիվ ներգրավված են նաեւ ՀՀ իշխանությունները: Որովհետեւ տիկին Զարգարյանի ղեկավարած լրատվամիջոցը՝ NewsMedia.am-ը այն եզակիներից է, որը հանդգնում է բարձրաձայնել իրավապահ համակարգում տեղ գտած հովանավորչությունների մասին: Ես ինքս առնչվել եմ իրավապահ համակարգում առկա հովանավորչության հետ, թե ինչպես, օրինակ, Շիրակի մարզի դատախազը բացահայտ հովանավորում էր ՇՊՀ նախկին, ինչպես նաեւ ներկայիս ռեկտոր Երվանդ Սերոբյանին: Իսկ որոշ մարդկանց՝ հենց իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, դա դուր չի գալիս: Եթե իրավապահ համակարգը, այնուամենայնիվ կապ չունի, ապա շատ հետաքրքիր է, թե ինչ միջոցներ է ձեռնարկել իրավապահ համակարգը՝ այս հանցագործությունը կատարած անձին կամ անձանց բացահայտելու համար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси