Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՔԿՀ-ներում գտնվողներից կան թեստ հանձնածներ, որոնց դեպքում արդյունքը բացասական է եղել. նախարար

ՔԿՀ-ներում գտնվողներից կան թեստ հանձնածներ, որոնց դեպքում արդյունքը բացասական է եղել. նախարար

17:20 | 01.04.2020 | Հասարակություն

ՔԿՀ-ներում գտնվողներից կան թեստ հանձնածներ, որոնց դեպքում արդյունքը բացասական է եղել. նախարար
 

ՔԿՀ-ներում գտնվողներից կան թեստ հանձնածներ, որոնց դեպքում արդյունքը բացասական է եղել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Ոչ մի վարակակիր այս պահին ՔԿՀ-ներում չունենք: Ամեն դեպքում կանխարգելիչ միջոցառումներ իրականացվել են տվյալ դեպքերին արձագանքելու համար»,-ասաց նախարարը:

Նա անդրադարձավ նաեւ այս պայմաններում կալանավորերին ու դատապարտյալներին ազատ արձակելու, համաներում կիրառելու առաջարկներին՝ նշե;ով. «Քանի որ երկար ժամանակ շահարկվում է հարցը, որ ՔԿՀ-ներում այլ երկրների օրինակով պետք է համաներում իրականացնել, որովհետեւ շատ վտանգավոր էմ, ես ընդամենը խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել Իտալիայում Իրանում բեռնվածության վիճակագրական տվյալները, որոնք կազմում են 120, 150, որոշ դեպքերում 200 տոկոս, իսկ Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44-ի շրջակայքում: Մենք չունենք այնպիսի վիճակ, որ դիմենք նման ծայրահեղ միջոցների՝ համաներմամբ բեռնաթափենք ՔԿՀ-ները»:

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси