Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
168.am Պետությունը պետք է իր խոսքն ասի ու մերժի գազի գինը 36 տոկոսով բարձրացնելու «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկը. Մելքումյան

168.am Պետությունը պետք է իր խոսքն ասի ու մերժի գազի գինը 36 տոկոսով բարձրացնելու «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկը. Մելքումյան

15:22 | 01.04.2020 | Քաղաքականություն

Պետությունը պետք է իր խոսքն ասի ու մերժի գազի գինը 36 տոկոսով բարձրացնելու «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկը. Մելքումյան

 

«Ամբողջ աշխարհում նավթի գներն իջնում են, ուստի Հայաստանի կառավարությունը հրապատ բանակցություններ պետք է սկսի գազի գինը սահմանին նվազեցնելու համար, և պետք է բանակցային սեղանին դնի համապատասխան բանաձևով նավթի գնի իջեցմանը համապատասխան հաշվարկման նոր մեթոդ: Սա անհրաժեշտ է մեզ, որովհետև արդեն իսկ տեսանելի է, որ նավթի գինն այսպես կմնա ոչ թե մեկ-երկու ամիս, այլ՝ գուցե երկու տարի»:

 

168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է մտածի նաև, թե այդ գինն ինչ արժույթով է վճարելու:

«Քանի որ ԵԱՏՄ-ում միասնական էներգետիկ շուկայի ձևավորումը պետք է տեղի ունենար մինչև 2025 թվականը, ուստի, ելնելով ստեղծված ճգնաժամային իրավիճակից, անհրաժեշտություն է առաջացել, որ այդ միասնական շուկան ձևավորվի ոչ թե մինչև 2025 թվականը. այլ մինչև 1 տարվա ընթացքում: Այսինքն՝ պետք է գազի գինը վերանայենք և արագ տեմպերով գնանք այդ միասնական շուկայի ձևավորմանը: Իսկ այս ամենին հասնելու համար քաղաքական որոշում է պետք: Էստեղ տեղին է հիշել, որ վարչապետ Փաշինյանը գազի գնի հարցով արդեն խոսել է նաև Բելառուսի նախագահի հետ, որը գազ ՌԴ-ից ստանում է այն ձևով, ինչ մենք: Նույն խնդիրն ունի նաև Ղրղըզստանը: Այսինքն՝ ԵԱՏՄ անդամ պետություններից երեքն առնվազն ունեն ընդհանուր շահեր»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի» այն հայտարարությանը, որով ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով հուլիսի 1-ից սպառողների համար գազի սակագինը բարձրացնել 36 %-ով, Միքայել Մելքումյանն ասաց.

«Սա համարում եմ առնվազն ստեղծված իրավիճակին ոչ համարժեք քայլ: Այս ծանր իրավիճակում, երբ մարդիկ, բոլոր բիզնեսները մեկ ամսից ավելի չեն կարող որևէ բան ծրագրավորել, իսկ մենք էլ չգիտենք, թե ինչ է լինելու մեզ հետ 20 օր հետո, բերել գազի գինը 36 տոկոս թանկացնելու նման առաջարկ, դա ես համարում եմ սխալ: Այս առաջարկը պետք է միանշանակ մերժվի ՀԿԾՀ-ի կողմից: Հայաստանում գազի սակագինը վերջնական հաստատում է պետությունը՝ ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ուստի պետությունն այստեղ իր խոսքը պետք է էն գլխից ասի: Խիստ ժամանակավրեպ է այդ առաջարկը՝ մեղմ ասած»:

Նշենք, որ, ըստ «Գազպրոմ Արմենիայի» տարածած հայտարարության, առաջարկվում է 36 տոկոսով բարձրացնել ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը, որը այժմ կազմում է 100,000 դրամ: «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է սակագինը դարձնել 135,909.6 դրամ։

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси