Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կորոնավիրուսն ամենամեծ մարտահրավերն է աշխարհի համար Երկրորդ աշխարհամարտից ի վեր. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. BBC News

Կորոնավիրուսն ամենամեծ մարտահրավերն է աշխարհի համար Երկրորդ աշխարհամարտից ի վեր. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. BBC News

12:57 | 01.04.2020 | Քաղաքականություն

Կորոնավիրուսն ամենամեծ մարտահրավերն է աշխարհի համար Երկրորդ աշխարհամարտից ի վեր. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. BBC News

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսի բռնկումն ամենամեծ մարտահրավերն է աշխարհի համար Երկրորդ աշխարհամարտից ի վեր, հաղորդում է BBC News-ը:

Գուտերիշի խոսքով` ստեղծված իրավիճակը կարող է ռեցեսիայի հանգեցնել, որի նմանը, հավանաբար, չի եղել անցած բոլոր տարիներին:

«Նոր կորոնավիրուսային հիվանդությունը գրոհում է հասարակությունը մինչեւ դրա հիմքերը` կյանքեր եւ ապրուստի միջոցներ խլելով»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Նյու Յորքում կազմակերպության կենտրոնական գրասենյակում ունեցած ելույթի ժամանակ:

«COVID-19-ը մեծագույն փորձությունն է, որին մենք բախվել ենք ՄԱԿ-ի կազմավորումից ի վեր»,- շեշտել է նա: Այս կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ համակարգված հարված հասցնել, որն ուղղված կլինի կորոնավիրուսի տարածումը զսպելուն եւ համաճարակի դադարեցմանը:

Գուտերիշը արդյունաբերական երկրներին կոչ է արել օգնություն ցուցաբերել պակաս զարգացած պետություններին կամ այն երկրներին, որոնք «պոտենցիալ կերպով բախվել են հրդեհի արագությամբ տարածվող մղձավանջային հիվանդությանը»:

ՄԱԿ-ի տվյալներով` համաճարակի հետեւանքով աշխարհում 25 միլիոն մարդ կարող է զրկվել աշխատանքից: Կազմակերպությունը կանխատեսում է նաեւ արտաքին ներդրումային հոսքերի 40 տոկոս անկում:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси