Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ապրիլյան պատերազմը հերոսամարտ էր, մահացած տղաներն էլ հերոսներ. «Դիրքապահ» միավորման նախագահ

Ապրիլյան պատերազմը հերոսամարտ էր, մահացած տղաներն էլ հերոսներ. «Դիրքապահ» միավորման նախագահ

10:19 | 01.04.2020 | Քաղաքականություն

Ապրիլյան պատերազմը հերոսամարտ էր, մահացած տղաներն էլ հերոսներ. «Դիրքապահ» միավորման նախագահ
 
 

«Դիրքապահ» Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումն ապրիլի 4-ին, Եռաբլուրում կհարգի պատերազմում մահացածների հիշատակը: Միավորման նախագահ Մանուել Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ թեկուզ եւ փոքր խմբով, սակայն այնուամենայնիվ կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

«Մենք այնպես պետք է անենք, որ մեր երկիրը հաջողության հասնի, որովհետեւ եթե մենք գնում ենք այնտեղ ծաղիկ ենք դնում, բայց մեր երկրի համար ոչ մի բան չենք անում, ես իմաստ չեմ տեսնում: Բացի ծաղիկ դնելուց պետք է գործ անենք էլի, եթե ես լինեի այդ տղերքից մեկի տեղում, ինձ համար կարեւոր կլիներ ոչ թե ծաղիկ դնելը այլ ամեն մեկս մեր տեղում մի օգտակար գործ անելը հայրենիքի համար:Ու մենք հիմա պետք է թիկունքը ամրացնենք, այդպես հատուցենք այն տղաների համար, ովքեր հիմա Եռաբլուրում են»,-ասաց նա:

Պատերազմից 4 տարի անց Քառօրյա պատերազմի մասնակիցները այսօր եւս բազմաթիվ խնդիրներ ունեն:

«Շատերը աշխատանք են գտել, աշխատում են, մի մասը սովորում է, մի մասն էլ աշխատանք է փնտրում: Տղաների խնդիրները բազմաթիվ են` կապված ուսման վարձերի, զինգրքույկներում գրառումների եւ նրանց նկատմամբ կիրառվող այլ արտոնությունների հետ կապված: Այս խնդիրները մեր կողմից բարձրաձայնվել ու ներկայացվել է,  բայց կոնկրետ արմատական լուծումներ չեն տրվել: Դա ոչ թե անհատի ու անձի հարց է, այլ պատմություն է, որը պետք է գրվի ու անընդունելի է, որ եթե զինծառայողի գրքույկում այդ գրառումը չի արվում»,- ասաց նա:

Մանուել Մանուկյանը հավելեց, որ Քառօրյա պատերազմը պետք է մեզ համար համընդհանուր դաս լինի, որ պետք է ազգը միասնական լինի ցանկացած պարագայում:

«Ինչպես պատերազմի օրերին համախմբվեցինք, այնպես էլ հիմա ու միշտ պետք է միասնական լինենք ու թեկուզ այս օրերին, որ միասնական լինենք մենք վիրուսին կհաղթենք: Ապրիլյան պատերազմը հերոսամարտ է եղել ու մահացած տղերքն էլ ինձ համար հերոսներ են եղել, ովքեր իրենց երիտասարդ կյանքը դրեցին մեր սուրբ հողի ու բոլորիս համար: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ նրանց շնորհիվ ենք մենք հիմա ապրում, շնչում ու մեր խոնարհումը մեր հերոսների ծնողներին, եղբայրներին ու քույրերին: Մենք էլ գործով պետք է ապացուցենք, որ այդ տղաների արյան գինը չի մոռացվում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

Ապրիլի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները:

Վերջնական տվյալներով` հայկական կողմից ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 110 եւ վիրավորվել 121 զինծառայող եւ կամավորական:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси