Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ»․ Ավինյանը Դուբայում ապրող նախկին օգնականին հետ է կանչել, խնդրել է օգնել պարետատանը. Նա «Գոնսալեսի» ընկերն է

«Հրապարակ»․ Ավինյանը Դուբայում ապրող նախկին օգնականին հետ է կանչել, խնդրել է օգնել պարետատանը. Նա «Գոնսալեսի» ընկերն է

09:01 | 01.04.2020 | Մամուլ

«Հրապարակ»․ Ավինյանը Դուբայում ապրող նախկին օգնականին հետ է կանչել, խնդրել է օգնել պարետատանը. Նա «Գոնսալեսի» ընկերն է
 
 

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների վկայությամբ` պարետ Տիգրան Ավինյանը հետ է կանչել իր նախկին օգնականին՝ Ժորիկին՝ Գեորգի Մուրադյանին, որը ժամանակին եղել է Հովիկ Աբրահամյանի օգնականը, «Գոնսալեսի»` Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերը։

Ավինյանը խնդրել է օգնել պարետատանը: Որտեղի՞ց եք եկել՝ հարցրինք  Մուրադյանին։ «Դուբայում էի աշխատում-ապրում»: Ավինյանն անձա՞մբ խնդրեց, անփոխարինելի եք, փաստորեն։ «Չէ, անփոխարինելի չեմ, զանգեցին պարոն Ավինյանի գրասենյակից, եկա»:

Ի դեպ, Դուբայում ի՞նչ վիճակ էր։ «Ընտանիքս այնտեղ է, տնից դուրս չենք գալիս՝ շատ ժոստկի կարանտին է, մերի պես չէ։ Եթե մեկին տեսնեն փողոցում, չասեմ, թե ինչ կանեն։ Մեզ մոտ այդպես չէ»:

Ինչո՞ւ վերադարձաք։ «Երկրիս օգնելու»: Եվ ինչո՞վ եք օգնում։ «Կազմակերպչական հատվածում, տարբեր պետություններից բերում-հասցնում ենք դեղորայք-բուժսարքավորումներ»: Պետության խողովակներով չե՞ն կարողանում դա անել։ «Կարողանում են… պարետատունն ինչ խնդիր դնում ա, ես կատարում եմ»:

Ձեզ բավարարո՞ւմ է պարետատան աշխատանքը, տեղեկություններ ունեմ` ըմբոստացել եք` ինչ-ինչ հարցերի հետ կապված։ «Չէ, ես ասել եմ ընդամենը, որ պետք է համակարգված աշխատել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси