Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Այս իշխանությունն ավտորիտար կամ տոտալիտար դառնալու ոչ մի տեսական, կառավարչական, գաղափարական, ինտելեկտուալ, աշխարհայացքային պոտենցիալ չունի». Վլադիմիր Մարտիրոսյան

«Այս իշխանությունն ավտորիտար կամ տոտալիտար դառնալու ոչ մի տեսական, կառավարչական, գաղափարական, ինտելեկտուալ, աշխարհայացքային պոտենցիալ չունի». Վլադիմիր Մարտիրոսյան

21:55 | 31.03.2020 | Քաղաքականություն

«Այս իշխանությունն ավտորիտար կամ տոտալիտար դառնալու ոչ մի տեսական, կառավարչական, գաղափարական, ինտելեկտուալ, աշխարհայացքային պոտենցիալ չունի». Վլադիմիր Մարտիրոսյան

 

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեկ առիթով ասել եմ, նորից կրկնեմ: Հարգելի’ ընկերներ, բացարձակ մի անհանգստացեք Ձեր ազատությունների սահմանափակման կամ տեղակայման բացահայտման կամ գաղտնալսման և դրանց արդյունքում Ձեր դեմ օգտագործվող փաստերի առկայությունից: Այս իշխանությունն ավտորիտար կամ տոտալիտար դառնալու ոչ մի տեսական, կառավարչական, գաղափարական, ինտելեկտուալ, աշխարհայացքային պոտենցիալ չունի և չի կարող ունենալ: Նա խարխափում է պոպուլիզմի և քիչ թե շատ կիսաժողովրդավարության հորձանուտում, որը ևս իրացնել չի կարողանում, քանի որ բնույթով և բովանդակությամբ սիտուատիվ է: Ավելին, ավտորիտարիզմը առավել ևս տոտալիտարիզմը հզոր մտավոր և գաղափարաբանական ռեսուրս և պոտենցիալ պահանջող ռեժիմներ են: Ավելին, օգնեք իշխանություններին ձեր տեղը և խոսակցության նյութը բացահայտել, դրանով գործ արած կլինեք երկրի համար, թերևս մի օգտակար բան կլսեն ու կսովորեն»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси