Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր. Չարենցավանի մուտքերը չեն փակվի. Կոտայքի մարզպետ

Պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր. Չարենցավանի մուտքերը չեն փակվի. Կոտայքի մարզպետ

14:58 | 31.03.2020 | Քաղաքականություն

Պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր. Չարենցավանի մուտքերը չեն փակվի. Կոտայքի մարզպետ

 

Պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր. Չարենցավանի մուտքերը չեն փակվի։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմաոս Պետոսյանը։

«Չարենցավանի մասին

Հարգելինե՛րս,

Հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, եւ մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված եւ նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության

Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր, որի առիթով հայցում ենք ձեր ներողամտությունը:

Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն:

Խնդրում եմ հետեւել պարետատան ցուցումներին եւ տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից:

Առո՛ղջ եղեք»,- գրել է նա։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси