Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պողոսները ճագարների ու ծովախոզուկների դերում

Պողոսները ճագարների ու ծովախոզուկների դերում

12:01 | 31.03.2020 | Քաղաքականություն

iravunk.com-ը գրում է

Նիկոլը  ու իր կառավարությունը կարծես թե փորձարկումներ են անում  հայ ժողովրդի վրա: Մեկ անհիմն եւ ապօրինի մտցնում են արտակարգ դրություն, որը ինչպես ցույց է տալիս փորձը, որեւէ կերպ չսհամանափակեց վարակի տարածումը, սակայն  Նիկոլի համար լուծեց երկու կարեւորագույն  հարց` նախ հետաձգեց իր հիմար հանրաքվեն, որի տակից Նիկոլը ոչ մի կերպ դուրս չէր գալու եւ երկրորդ` սահմանափակեց ԶԼՄ-ների ազատությունը, ցույցեր ացկացման հնարավորթյունը եւ այլն: Ձեռի հետ էլ Նիկոլը փորձարկում է, թե ինչպես  իր ժողովրդին կարող է շաբաթներով պահել չորս պատի արանքում: Ընդ որում, եթե այլ երկրների ղեկավարները իրենց քաղաքացիներին հազար ու մի զեղչ, զիջում ու աջակցություն են ցուցաբերում, ապա նիկոլիստները փորձարկումը  շարունակում են նաեւ այն առումով, որ պրակտիկապես ոչ մի աջակցություն չեն ցուցաբերում իրենց իսկ կողմից եկամուտից զրկված քաղաքացիներին: Ընդ որում,  այդ քաղաքացիների  մեծ մասը հենց նրանք են, ովքեր երկու տարի առաջ  իրենց ճղում էին , որ Նիկոլին ու իր սորոսական շրջապատին բերեն նստացնեն բարձր պաշտոներին ու ապահովեն բարձր աշխատավարձներով, աստղաբաշխական պարգեւատրումներով եւ աշխարհով մեկ պետության հաշվին  ֆռֆռալու հնարավորություններով:

Սակայն փորձարկումները հավանաբար համարվեցին հաջողված եւ Նիկոլը էլ ավելի է խստացնում էքսպերեմնտի պայմանները: Այժմ նա որոշել է հետեւել բոլորի հեռախոսազանգերին, տեղաշարժերին եւ անգամ  ցինիզմը հասել էր այնտեղ, թե կորոնավիրուսից մահացած մարդականց  չդիահերձելուն: Այսինքն` այսուհետ ցանկացած մահացածին կարելի է հայտարարել կորոնավիրուսից մահացած եւ արագ թաքցնել բոլոր հետքերը: Այդպիսի  տոտալիտար համակարգի մասին  երազում էին աշխարհի բոլոր հիստերիկ  ու  մոլագար դիկտատորները: Սակայն անգամ Հիտլերի մտքով այսքանը չէր անցնում: Մի խոսքով, Նիկոլը որոշել է ժողովրդին  անասունի նման փակել տներում եւ անգամ կեր չտալ: Տեղաշարժվելու դեպքում վերահսկել, զանգերի դեպքում վերահսկել, մեռնելու դեպքում անունը դնել կորոնավիրուս ու արագ հողը լցնել վրան: Այդ ամենին զուգահեռ մամուլին չի կարելի գրել, քաղաքական ուժերին բողոքել, հասարակությանը  ցույցեր անել: Սակայն անգամ  Նիկոլի  խայտառակ առողջապահության նախարարը ինքն է խոստովանում, որ այս բոլոր միջոցառումները զրո նշականկություն ունեն վիրուսի դեմ պայքարելու գործում: Իսկ  Նիկոլի կառավարության 8 փաթեթեները աջակցություն են ոչ թե  կատաստրոֆայի եզրին հայտնված ժողովրդին, այլ բանկերին ու  Նիկոլի շրջապատին: Գոնե մինչեւ հիմա որեւէ մի շարքային քաղաքացի այդ փաթեթներից չի օգտվել:

Իրականում վիրուսի դեմ պայքարելու համար պետք էր տեղորոշել ընդամենը երկու հոգու տեղաշարժերը` Նիկոլի ու  իրառողջապահության նախարարի` Արսենի, որպեսզի նրանք այն պահին, երբ պետք էր զբաղվել առողջապահական համակարգի մոբիլիզացմամբ եւ վիուսի կանխարգելմամբ, չվզավզեին  տնետուն գիրք բաժանելու կամ փողոցներում ու մետրոյում թռուցիկներ ցրելու կամ գյուղերում մարտի 8-ին ծաղիկներ նվիրելու կամ էլ մարզերում հիստերիկ միտինգներ անելու համար: Այս երկուսին պետք էր վերահսկել անգամ արգելել կաբինետից դուրս գալ, որպեսզի սրանք կատարեին իրենց ուղիղ պարտականությունները: Այդ դեպքում մի ամբողջ երկիր չէին տանի կործանման այն ճանապարհով, որով հիմա տանում են:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси