Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գաղտնիք է․ ՊՆ-ն չի պատասխանում ՀՀ ԶՈւ համար գնված 42 մլն $ զենք-ջարդոնի մասին Ռազմինֆոյի հարցերին. Ռազմինֆո

Գաղտնիք է․ ՊՆ-ն չի պատասխանում ՀՀ ԶՈւ համար գնված 42 մլն $ զենք-ջարդոնի մասին Ռազմինֆոյի հարցերին. Ռազմինֆո

19:26 | 30.03.2020 | Քաղաքականություն

Գաղտնիք է․ ՊՆ-ն չի պատասխանում ՀՀ ԶՈւ համար գնված 42 մլն $ զենք-ջարդոնի մասին Ռազմինֆոյի հարցերին. Ռազմինֆո

 

Ռազմինֆո. Մարտի 11-ին՝ Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ասել էր․ «Դեպք ունենք, ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն: 42 մլն դոլար են տվել ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա՝ սրա պատասխանը տա…»։

Ռազմինֆոյի անձնակազմի մոտ այս հայտարարությունը հարցեր էր առաջացրել․

 

42 միլիոն դոլար արժողությամբ ի՞նչ զենքի մասին է խոսքը։ Ե՞րբ է այն գնվել։ Այն գնվել է արտերկրյա՞ արտադրողից, թե՞ տեղական ընկերությունից։

Ի՞նչ սկզբունքով առաջնորդելով է պաշտպանության նախարարությունը վարչապետի ձևակերպմամբ «ոչ մի բանի պիտանի» մետաղաջարդոն գնել։ Պաշտպանության նախարարության ո՞ր պաշտոնյան է զբաղվել գործարքի կնքմամբ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը տեղյա՞կ եղել է գործարքի մանրամասներից։

Պաշտպանության նախարարությունը դեպքի առթիվ հարուցե՞լ է ծառայողական քննություն։ Ի՞նչ է պարզվել դրա արդյունքում։ Ի՞նչ առնչություն ունի Սերժ Սարգսյանը վերոնշյալ գնմանը։
Հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրավվե՞լ է «ոչ մի բանի պիտանի» զենքը վաճառած ընկերությունը։ Եթե այո, ապա ինչ կարգավիճակով։

Հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ պաշտպանության նախարարությունից։ Պաշտպանության նախարարությունը հարցերին պատասխանել է մասամբ և մերժել է հարցերի մեծամասնությունը՝ հղում անելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքին։ ՊՆ պատասխանը ներկայացնում ենք ստորև՝ նույնությամբ։

«․․․տեղեկացնում եմ, որ ՀՀ Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ գրության մեջ բարձրացված հարցն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանումների կողմից։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ ՊՆ կողմից ՀՀ ԶՈւ կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներն իրականացվում են զինված ուժերի գործունեության՝ ըստ ուղղությունների պատասխանատու ստորաբաժանումների կողմից տվյալ ուղղությամբ պաշտպանության ապահովման և զարգացման համար անհրաժեշտ սպազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումների վերաբերյալ ներկայացված առաջարկությունների հիման վրա։

ՀՀ զինված ուժերի կարիքների համար ձեռքբերված սպառազինության և ռազմական տեխնիկայի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և ՀՀ կառավարության 13.03.1998թ․ N 173 որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ կետի պահանջները։

Ինչ վերաբերում է հարցման մեջ նշված հանգամանքների շրջանակներում քրեական գործ հարուցված լինելուն, ապա հայտնում եմ, որ ՀՀ Պաշտպանությանն նախարարությունը չի տիրապետում նման տեղեկատվության»։

Նամակը ստորագրված է ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի անունով։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси