Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Շարունակվում են քաղաքացիներից ստացվող բողոք-նամակները». Գևորգ Գորգիսյան

«Շարունակվում են քաղաքացիներից ստացվող բողոք-նամակները». Գևորգ Գորգիսյան

17:55 | 30.03.2020 | Հասարակություն

«Շարունակվում են քաղաքացիներից ստացվող բողոք-նամակները». Գևորգ Գորգիսյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարունակվում են քաղաքացիներից ստացվող բողոք-նամակները: Այս անգամ պիտի անդրադառնամ սննդամթերքի թանկացումներին: Սույն նկարը քիչ առաջ եմ ստացել, բայց նույնաբովանդակ նամակներ եմ ստանում բազմաթիվ ապրանքների վերաբերյալ՝ հաց, կաթնամթերք, բանջարեղեն, միրգ և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Հրավիրում եմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուշադրությունը՝ ուսումնասիրելու գնաճի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը և թույլ չտալու ստեղծված ճգնաժամային իրավիճակում անբարեխիղճ տնտեսվարողներին չարաշահուներ իրականացնել»

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси