Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը ավելի շատ հարցեր է առաջացնում. ԲՀԿ

Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը ավելի շատ հարցեր է առաջացնում. ԲՀԿ

14:09 | 30.03.2020 | Քաղաքականություն

Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը ավելի շատ հարցեր է առաջացնում. ԲՀԿ
 

Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան լուծում է կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման սպառնալիքի հետ կապված իրավիճակը: Այս մասին մարտի 30-ին ԱԺ արտահերթ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի արագացված ռեժիմով քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Խորհրդարանականի կարծիքով՝ այս օրենսդրական նախաձեռնությունը կարելի է համարել արդեն ուշացած: «Եթե մենք փորձեինք իկրավիճակի չափերը հասկանալ ներդրված այս մեխանիզմի միջոցով, ապա դա պետք է անեինք ամենասկզբից, երբ Հայաստանում տարածումն այդքան մասշտաբային չէր: Նպատակը հասկանալի է, բայց նպատակին հասնելու մեխանիզմները ձեր ներկայացրած փաստարկներով, նվազագույնը անհասկանալի են: Պարզ չէ, թե դրանք ինչ արդյունք են ունենալու, ինչպես են օգտագործվելու, տվյալների այդ բազան ապագայում ինչպես է պահպանվելու կամ ոչնչացվելու»,- դժգոհեց խորհրդարանականը՝ քննադատելով իշխանությունների նախաձեռնությունը քաղաքացիներին տոտալ հետեւելու առումով:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси