Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացության գագաթնակետը, հավանաբար, տեղի կունենա երկու շաբաթից. Թրամփ. Newsweek

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացության գագաթնակետը, հավանաբար, տեղի կունենա երկու շաբաթից. Թրամփ. Newsweek

11:00 | 30.03.2020 | Հասարակություն

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացության գագաթնակետը, հավանաբար, տեղի կունենա երկու շաբաթից. Թրամփ. Newsweek

 

ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացության գագաթնակետը, հավանաբար, տեղի կունենա երկու շաբաթից: Այս մասին մարտի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է newsweek.com-ը։

«Նախնական կանխատեսումների համաձայն՝ մահացության գագաթնակետը տեղի կունենա երկու շաբաթից։ Դրա հետ կապված՝ անհրաժեշտ է, որ հաջորդող երկու շաբաթվա ընթացքում բոլորը հստակ հետևեն բժիշկների հանձնարարականներին»,- ընդգծել Է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մինչև ապրիլի 30-ը երկարացնում է «սոցիալական հեռավորության» գործողությունը՝ նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում:

«Որքան ավելի հստակ մենք հետևենք բժիշկների խորհուրդներին, այնքան արագ այդ մղձավանջը կավարտվի»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ կոչ անելով իրենց քայլերով օգնել բժիշկներին։

Թրամփը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգների իշխանություններն օգնություն են ցուցաբերում Իտալիային կորոնավիրուսի դեմ պայքարում, այդ թվում՝ դրամական:

ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 178 դեպք, որից 2 484-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 4 559 մարդ։

Վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 700 000-ը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 33 976-ի, ապաքինվածներինը՝ 151 766-ի:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси