Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Մենք պետք է գործեինք արագ և, կարծում եմ, մենք հաջողեցինք». Արսեն Թորոսյան

«Մենք պետք է գործեինք արագ և, կարծում եմ, մենք հաջողեցինք». Արսեն Թորոսյան

18:15 | 28.03.2020 | Քաղաքականություն

«Մենք պետք է գործեինք արագ և, կարծում եմ, մենք հաջողեցինք». Արսեն Թորոսյան

 
 

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց քննարկման ժամանակ, պատասխանելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հարցին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց համավարակով պայմանավորված հայաստանյան մարտահրավերները:

Ա. Թորոսյանը նշեց, որ դեռևս հունվար ամսից թե՛ նախարարությունը, թե՛ կառավարությունը սկսել են կենտրոնանալ խնդրի վրա. «Եվ քանի որ մենք ունեցանք յուրահատուկ մարտահրավեր՝ ազատ վիզային ռեժիմ Չինաստանի քաղաքացիների համար, որն ուժի մեջ մտավ հենց այն ժամանակ, երբ Չինաստանում սկսվեցին բռնկումները, և մենք պետք է գործեինք շատ արագ՝ կանխելու վիրուսի հնարավոր ներթափանցումը Հայաստան, գործեցինք արագ և դադարեցրինք վիզային ռեժիմը, որը, իմ կարծիքով, մեզ հնարավորություն ընձեռեց բավականին ժամանակ տալ պատրաստվելու Հայաստանի դեպքերին: Նույնն արվեց Իրանի պարագայում, որը մեր ամենամոտ հարևանն է: Մենք պետք է գործեինք արագ և, կարծում եմ, հաջողեցինք»:

Խոսելով այս պահին արվող հակահամաճարաբանական միջոցառումների մասին՝ նախարարը նշեց ԱՀԿ-ի, ՄԱԿ -ի և այլ միջազգային գործընկերների առաջարկություններին համապատասխան իրականացված գործողությունները. «Մարդկանց տեղաշարժի սահմանափակում. Փաստացի երկիրը հիմա ամբողջապես «կողպված է» մեկ շաբաթով, բայց այն կարող է վերանայվել՝ երկարաձգվելով մեկ կամ ավելի շաբաթով»:

Հիշեցնենք՝ քննարկմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, դոկտոր Նուբար Աֆեյանը, IDeA հիմնադրամի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհրդի անդամ Լորդ Արա Դարզին և «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության տնօրեն Անդրե Անդոնյանը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси