Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Արցախի Հանրապետության նախագահն իրավասու չէ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն». Գևորգ Դանիելյան

«Արցախի Հանրապետության նախագահն իրավասու չէ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն». Գևորգ Դանիելյան

12:01 | 28.03.2020 | Քաղաքականություն

«Արցախի Հանրապետության նախագահն իրավասու չէ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն». Գևորգ Դանիելյան

 

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավասո՞ւ է, արդյոք, Արցախի նախագահը՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն. զուտ իրավական վերլուծություն։

Արցախի Սահմանադրությունը՝ կառավարման հատուկ ռեժիմ հայտարարելու ասպեկտով, էապես տարբերվում է Հայաստանի Սահմանադրությունից։ Մասնավորապես, տեխնածին, բնածին աղետի կամ համաճարակի հիմքով Արցախի Սահմանադրության 132-րդ հոդվածին համապատասխան, կարող է հայտարարվել ոչ թե արտակարգ դրություն, այլ միայն արտակարգ իրավիճակ, ինչը թելադրված է փաստացի պատերազմական վիճակի անմիջական վտանգի առանձնահատկություններով։

 

Ըստ 2019 թ. հունիսի 27-ին ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը որևէ առնչություն չունեն տեխնածին, բնածին աղետի կամ համաճարակի հետ. «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ՝ իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասսայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը»։ Ընդ որում, արտակարգ իրավիճակ հայտարարելը հիմք չէ ընտրություններն ու հանրաքվեն բացառելու համար, այդպիսի սահմանափակում նախատեսված է միայն արտակարգ դրության դեպքում՝ Արցախի Սահմանադրության 76-րդ հոդվածի 2-րդ մաս։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси