Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԵԱՀԿ ներկայացուցիչը ողջունում է Հայաստանի կառավարության արագ արձագանքը

ԵԱՀԿ ներկայացուցիչը ողջունում է Հայաստանի կառավարության արագ արձագանքը

10:57 | 28.03.2020 | Քաղաքականություն

ԵԱՀԿ ներկայացուցիչը ողջունում է Հայաստանի կառավարության արագ արձագանքը
 

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը ողջունել է ՀՀ կառավարության արագ արձագանքն արտակարգ դրության հետ կապված իր մտահոգություններին:

«Ես ողջունում եմ ՀՀ իշխանություններից ստացված բացատրական հուշագիրը ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ` մամուլի ներկայացուցչի կողմից մարտի 24-ի մամուլի հաղորդագրությանն ի պատասխան: Մասնավորապես, ես կցանկանայի նշել, որ կառավարությունը որոշում է կայացրել փոփոխել արտակարգ դրության մասին որոշումը, որը վերաբերում է լրատվամիջոցների գործունեության կանոններին` ինձ, լրատվամիջոցների պաշտպանության ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպություններին եւ Հայաստանում խմբագիրներին մտահոգող հարցերը լուծելու համար, ինչպես նաեւ` ի պատասխան  խոսքի ազատության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների դիրքորոշմանը, որն արտացոլված է մարտի 19-ի մեր համատեղ հայտարարության մեջ»,- հայտարարել է Դեզիրը:

Նրա խոսքով` բացատրական հուշագրում նշվում է, որ կառավարության որոշումը կարգավորում է միայն բժշկական եւ համաճարակաբանական բնույթի տեղեկատվության հրապարակումը`  դրանով իսկ երաշխավորելով լրատվամիջոցների իրական ազատությունն այս նեղ թեմայից դուրս:

Դեզիրը շեշտել է, որ նա կիսում է ՀՀ կառավարության մտավախությունը կեղծ տեղեկատվության տարածման դեմ պայքարում, բայց, միեւնույն ժամանակ, հիշեցրել է «տեղեկատվության ազատ հոսքի ապահովման կարեւորությունը, որն առանցքային բաղադրիչ է հասարակությանը վիրուսի զսպման համար անհրաժեշտ կենսական միջոցների վերաբերյալ  տեղեկատվություն տրամադրելու համար, ինչպես նաեւ` լրատվամիջոցների` պանդեմիայի եւ պետական քաղաքականության մասին տեղեկացնելու իրավունքը հարգելու համար»:

«Մենք կշարունակենք համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ արտակարգ դրության ընթացքում եւ դրանից հետո` ֆեյքային նորությունների եւ ապատեղեկատվության դեմ պայքարի փորձ եւ ռազմավարություն մշակելով»,- ասել է նա:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси