Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՆԵՐԿԱՅԻՍ ՎՏԱՆԳԸ ԿԱՆՑՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՑ ՄԱՅԻՍԻ 15-Ի ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ». ԱՍՏՂԱԲԱՆ

«ՆԵՐԿԱՅԻՍ ՎՏԱՆԳԸ ԿԱՆՑՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՑ ՄԱՅԻՍԻ 15-Ի ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ». ԱՍՏՂԱԲԱՆ

10:39 | 28.03.2020 | Քաղաքականություն

iravunk.com-ը գրում է

Կորոնավիրուս: Ի՞նչ է սա, առեղծվա՞ծ, փորձությո՞ւն, թե՞ հերթական վիրուս, որի հակավիրուսն է հարկավոր գտնել: Հնչում են բազմաթիվ գիտական տեսակետներ, վարկածներ, վերլուծություններ, բայց այդպես էլ պատասխաններ չենք ստանում: Մնում է «գերբնականը» բացատրել «գերբնականով», ինչի համար էլ պարզաբանումներ խնդրեցինք աստղաբան, ֆիտոթերապեւտ, էզոթերիկ գիտությունների մասնագետ, խիրոմանտ, թվագետ, գրող ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ: Նաեւ հիշեցնենք, որ դեռ անցյալ տարի մեզ հետ զրույցում աստղաբանը հայտնել էր, որ 2020 թվականից մինչ 2024 թվականին սպասվում են լուրջ փոփոխություններ, ու կորոնավիրուսն էլ եկավ նրա խոսքը հաստատելու:

 

«ԵԿԵԼ Է ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԸ, ԱՇԽԱՏԵԼՈՒ Է ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՕՐԵՆՔԸ»

- Ի՞նչ առանձնահատկություն ունի այս վիրուսը:

- Չեմ հիշում որեւէ տարի, որ Հարավ-արեւելյան Ասիայից կամ Աֆրիկայից մի նոր վիրուս «չսավառնի» աշխարհի տարբեր կողմեր՝ թռչնի, խոզի, հիմա էլ՝ կորոնավիրուս... Անվանումը իմաստը չի փոխում, բոլորն էլ վտանգավոր են այնքանով, որ ներազդող դեղորայք չկա: Իհարկե, ցանկացած վիրուսի կամ նույնիսկ «սովորական» գրիպ ասվածի բարդությունից, ցավոք, մարդիկ են մահանում, իսկ մեծամասնությունը բուժվում է` նույնիսկ առանց բժշկի օգնության:

- Կորոնավիրուսը իրո՞ք այդքան վտանգավոր է, որ նման խուճապ է բարձրացել:

- Նույնքան վտանգավոր է, որքան ցանկացած մեկ այլ վիրուս: Սակայն այս դեպքում խուճապն իրոք անհամեմատ մեծ է: Կորոնավիրուսը իսկապես «ճակատագրի նվեր» է չինովնիկական ողջ ապարատի համար, ովքեր դրա անվան տակ փորձում են ժողովուրդներին հրամցնել իրենց կեղտոտ խաղերը, արդյունքում, իհարկե, հետեւելով սեփական շահերին: Բնականաբար, խուճապը չի կարող արդարացված լինել: Պետք չէ լարվել, բայց նաեւ թուլանալու իրավունք չունենք: Անհրաժեշտ են գրագետ միջոցառումներ ձեռնարկել եւ հետեւել դրանց ցանկացած համաճարակի դեպքում:

- Ովքե՞ր են շահագրգռված այդ հարցում, կբացե՞ք չակերտները:

- Փորձեմ հուշում անել: Հիշո՞ւմ եք, 2002 թվականին էլ կորոնավիրուսի համաճարակ բռնկվեց Չինաստանում (էլի չղջիկների հետ կապված), տուժեց 25 երկիրր, վարակվեց 8098 մարդ, մահացավ 774-ը: Տիտանական աշխատանքներ կատարվեցին: Ազգային եւ միջազգային առողջապահական կազմակերպություններին այն արժեցավ 100 միլիոն դոլար. ծախսվեց, յուրացվեց, մսխվեց, իսկ համաճարակն աստիճանաբար ինքնուրույն մարեց: Ահա ձեզ եւ առանցքային իմաստը, հիմա փնտրեք նրանց, ում ձեռնտու էր:

- Շատերը պնդում են, որ վիրուսը արհեստածին է, չնայած, ինձ թվում է, որ այս իրարանցման մեջ ինչ-որ խորհուրդ կա:

- Այն, որ արհեստածին է, եւ այդ «չարքի ծնունդը» վաղուց է տեղի ունեցել, կարծում եմ, որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Բայց այսօրվա մեր խնդիրը վիրուսի հաղթահարումը չէ: Դուք ինձ տվեցիք ամենակարեւոր հարցը, թե ինչ խորհուրդ կա այս իրավիճակի մեջ, կարծում եմ, արժե դրա շուրջ ծավալվել: Թե՛ ես, թե՛ կոլեգաս՝ աստղաբան Սուսաննա Լաչիկյանը, անհանգստացնող հարցերի պատասխանը ստանալու համար միավորվում ենք՝ փորձելով այն գտնել աստղաբանության միջոցով: Այսպես, 2020 թվականի հունվարին տեղի ունեցավ Սատուրն եւ Պլուտոն մոլորակների միացումը Այծեղջյուր նշանում: Խորագույն վերափոխումների մեկնարկը Տիեզերքի կողմից տրված է: Միացմանը մասնակցեց նաեւ Արեգակը, Մերկուրին, Յուպիտերը եւ Ցերերան: Նշածս մոլորակների միացումը մեծ ազդեցություն կունենա ողջ աշխարհի վրա եւ հատկապես՝ Հայաստանի, քանի որ մեր երկիրը գտնվում է Այծեղջյուր համաստեղության ներքո: Իսկ Ցերերան (Արեւին մոտ գտնվող գաճաճ մոլորակ է) ազդեցություն ունի կլիմայի փոփոխության, հասարակական ինքնագիտակցության վերափոխման վրա, նաեւ բնական պաշարների ճիշտ օգտագործման համար է պատասխանատու: Միաժամանակ հիշեցնեմ, որ թեւակոխել ենք Ջրհոսի դարաշրջան: Ի՞նչ է սա նշանակում. եկել է հատուցման պահը, աշխատելու է բումերանգի օրենքը: Կհնձես այն, ինչ ցանել ես, չի ներվի սխալը, կեղծիքը: Կամ չես հասկանա մեղմ խոսքն ու դիմումը, ապա արձագանքը կլինի ցավոտ:

 

«ՎԵՐԻՆ ՈՒԺԵՐՆ ԵՆ ՄԵԶ ՏԱՆՈՒՄ ԱՅՍ ՓԼՈՒԶՈՒՄՆԵՐԻՆ»

- Հնարավո՞ր է մանրամասնեք, թե ինչ նկատի ունեք, ավելի կոնկրետ:

- Այո, իհարկե: Սա ոչ թե կորոնավիրուսի վտանգ է, այլ տիեզերքից ուղերձ, փորձություն, որին մարդիկ պատրաստ չեն, որովհետեւ այս ամենին լուրջ չեն վերաբերվում: Այժմ աշխարհում համակարգային ճգնաժամ է, դա խոսում է այն մասին, որ պետք է կատարել ամբողջ համակարգի վերագործարկում, բեռնաթափում: Մենք եւ ողջ աշխարհը առաջնորդների կարիք ենք զգում, հզոր եւ ճշմարիտ վերահսկման կարիք: Չկան ճշմարիտ առաջնորդներ, ուրեմն հեղձուկ է, շնչահեղձություն... Սա առիթ է՝ բոլոր արհեստական միավորումներին եւ ճոռոմ կարգախոսներին վերջ դնելու: Ինչպես տեսանք, սահմանները փակվեցին, ընդ որում՝ նաեւ գաղթականների առջեւ: Պետք է եւ անհրաժեշտ է փոխել փթած համակարգը, մեզ տրված է շատ քիչ ժամանակ՝ մինչեւ 2024 թվականը: Հակառակ դեպքում ամենաշատը կտուժենք մենք: Վերին ուժերն են մեզ տանում այս փլուզումներին, եւ, ինչպես տեսանք, ամեն ինչ փլուզվեց մեկ օրում: Մարդիկ սա պետք է հասկանան, մեկ օր առաջ հասկանալը օգտակար կլինի: Սիմվոլիկ օրինակ բերեմ. սեղանի շուրջ նստած` խմում են ծնողների կենացը, բայց նրանց չեն օգնում, կամ բարձրակոչ բառերով արտահայտվում են հայրենիքի մասին, բայց պատերազմի սպառնալիքի դեպքում՝ փախչում: Նման սխալը պետք է հասկանանք յուրաքանչյուրս, որ մեր «ես»-ը գոյություն չունի, այլ գոյություն ունի «մենք»-ը: Պետք է հասկանանք, թե որն է մեզ համար առաջնայինը, եւ ճիշտ կատարենք մեր առաքելությունը: Տեսեք, ասում են՝ մնացեք տանը, մեկուսացեք: Եթե բացենք սրա «փակագծերը», ապա նշանակում է՝ եղեք ձեր ընտանիքի հետ եւ նրա կողքին: Իսկ ո՞րն է մեր ընդհանրական ընտանիքը, իհարկե՝ հայրենիքը: Եղիր քո երկրի հետ, օգնիր առաջինը քեզ, հետո ուրիշներին, օրինակ, ինչպես արեց Չինաստանը: Վերին ուժերն են մեզ հուշում (Ցերերա մոլորակի ազդեցությունը), որպեսզի մենք անցնենք նաեւ բնական, պարզ, մաքուր ռեսուրսների օգտագործման (օրինակ՝ մեր Ամուլ սարը), նաեւ անցնենք օրգանական եւ մաքուր սննդի, որն էլ կապահովի օրգանիզմի բարձր դիմադրողականությունը, եւ որ ամենակարեւորն է, այս ամենը իրականացնելու համար մենք ունենք բոլոր հնարավորությունները եւ միջոցները:

- Ձեր հաշվարկով կորոնավիրուսի վտանգը ե՞րբ կվերանա:

- Որպես այդպիսին, կորոնավիրուսը դեռ բավականին երկար «կթափառի» աշխարհում (իհարկե՝ ժամանակ առ ժամանակ անհետանալով), մինչեւ բազմաթիվ մարդկանց վարակվելը եւ, բնականաբար, իմունիտետ ձեռք բերելը: Սակայն ներկայիս վտանգը կանցնի ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 15-ի սահմաններում: Ինչ խոսք, որ կորոնավիրուսը կհաղթահարվի, պարզապես պետք չէ «կուլ գնալ» մասշտաբային խաբեությանն ու կեղտոտ խաղերին:

- Եթե վտանգը հավասար է մյուս վիրուսների վտանգին, իսկ խուճապն ավելի մեծ է, չի՞ խոսում, որ սա ինֆորմացիոն պատերազմ է:

- Այո, իհարկե, պարզապես մարդիկ պետք է այնքան կայուն եւ բարձր գիտակցություն ունենան, որպեսզի ոչ թե տրոհվեն այս ինֆորմացիոն պատերազմում, այլ մի բան էլ օգուտ քաղեն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси