Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արցախի նախագահ լինելու է Վիտալի Բալասանյանը, միայն ինքը «Նիկոլի խաչը» չի պաչել. Կոնստանտին Տեր-Նակալյան

Արցախի նախագահ լինելու է Վիտալի Բալասանյանը, միայն ինքը «Նիկոլի խաչը» չի պաչել. Կոնստանտին Տեր-Նակալյան

14:31 | 27.03.2020 | Քաղաքականություն

Կարծում եմ այսօր արցախցին կանի ճիշտ ընտրություն եւ նախագահ կընտրի Վիտալի Բալասանյանին։ Այս մասին այսօր՝ մարտի 27–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանն՝ անդրադառնալով մարտի 31–ին կայանալիք Արցախի նախագահի ընտրությանը, ապա ավելացրեց, որ 3 ֆավորիտներ կան։

«Առաջին ֆավորիտը սորոսական թեւի ակտիվ ներկայացուցիչ է, որը չեն ժխտում սորոսականները։ Դա Մասիսն է Մայիլյան, որը լինելով այս թեւի ներկայացուցիչ, չի ունենալու հայրենիքի գաղափար, պաշտպանության խնդիր չի լուծելու եւ այլն։ Որպես անձ էլ իրեն ուժեղ գնահատել չի կարելի այսօրվա դրությամբ, իսկ այսիր թույլ անձը լինել Արցախի ղեկավար ուղղակի չի կարող։ Նա այսօր արդեն քիչ հավանական թեկնածու է համարվում, կարծում եմ արցախցին հասկացել է, որ շատ մեծ վտանգ է ներկայացնելու Մասիս Մայիլյանը, որպես նախագահ Արցախի համար»,– ասաց Մադաթյանը։

«Երկրորդ ֆավորիտը՝ Արայիկ Հարությունյանն է, որն այսօր չգիտես ինչ խոստումներով նորից փորձում է իշխանության գալ, առանց հաշվի առնելու կամ հույսով, որ մոռացեն, որ ինքը եղել է իշխանության եւ ոչինչ չի արել Արցախի համար։ Ելնելով նաեւ իր մոտեցումներից նույն ապրիլյան պատերազմի ժամանակ՝ իր արտերի վրայով չանցնել եւ այլն, այս խոսակցությունները կային։ Հասկանալի է, որ հայրենասիրական գաղափարները երկրորդային են դրած, սա ուղղակի բիզնեսմեն է, որը գալիս է իշխանության, որպեսզի կարողանա պահել իր դիրքերը, իր ունեցվածքը, իր կարողությունը»,– ասաց Մադաթյանը։

Նրա խոսքով՝ թեկնածուներից միայն Վիտալի Բալասանյանն է, որ իր անցած ճանապարհով ապացուցել է, որ կարող է զբաղեցնել նախագահի պաշտոնը. «Տասնյակ տարներ իր կյանքով ապացուցել է իր նվիրումը Արցախին, նույնիսկ այն ժամանկ, երբ ինքը չի եղել, որեւէ պաշտոնում, նույն ապրիլյան պատերազմի ժամանկ էլ է առաջնագծում եղել։ Վիտալի Բալասանյանը ուժեղ մարդ է, հայրենասեր է եւ կարողանալու է խնդիրը լուծել։ Կարծում եմ տրամաբանական է այն վիճակագրությունը, որն ունենք՝ առաջին տեղում Վիտալի Բալասանյանին եւ կարծում եմ Արցախի ժողովուրդը կանի ճիշտ ընտրություն»։

Շարունակելով Մադաթյանի միտքը՝ «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն ասաց. «Արցախի նախագահ լինելու է Վիտալի բալասանյանը, որովհետեւ նշված ֆավորիտների միայն ինքը «Նիկոլի խաչը» չի պաչել եւ եթե անգամ Նիկոլի սրտի թեկնածուներից մեկն էլ ընտրվի, իր իշխանությունը տեւելու է ուղիղ այնքան, ինչքան տեւելու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Հենց Նիկոլը հեռանա, Նիկոլի դրածո իշխանությունն էլ է հեռանալու»։

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси