Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Առաջարկում եմ հրապարակել կորոնավիրուսով հիվանդացած բոլոր քաղաքացիների նկարները և կենսագրությունը. Բագրատյան

Առաջարկում եմ հրապարակել կորոնավիրուսով հիվանդացած բոլոր քաղաքացիների նկարները և կենսագրությունը. Բագրատյան

22:11 | 26.03.2020 | Հասարակություն

Առաջարկում եմ հրապարակել կորոնավիրուսով հիվանդացած բոլոր քաղաքացիների նկարները և կենսագրությունը. Բագրատյան
 
 

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առաջարկում եմ իշխանություններին պաշտոնապես հրապարակել Կորոնավիրուսով հիվանդացած մեր բոլոր հարգելի քաղաքացիների ֆոտոնկարները և կարճ կենսագրությունները (ապրելավայր, աշխատավայր և այլն)՝ նշելով ենթադրյալ հիվանդության օրվանից հետո նրանց հիմնական շփումները։ Ընդ որում, եթե վարակով հիվանդ քաղաքացին համաձայն է, ապա այդ տեղեկատվությունը կարող տրվել անհատական տեսակոչի տեսքով։ Եթե քաղաքացին համաձայն չէ, ապա առաջիկա 2-3 օրերին օրենք ընդունել, որ դա պարտադիր է։ Սա դեռևս չհիվանդացած հասարակության անդամների իրավունքն է՝ պաշտպանվելու։ Նման պաշտոնական տեղեկատվություն ստանալուց հետո շատ «առողջ» քաղաքացիներ կարող են իրենք դիմել բժիշկներին մտաբերելով, որ վերջին շրջանում կորոնավիրուսով հիվանդ այս կամ այն քաղաքացու հետ շփում են ունեցել»։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси