Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակիցների մի մասը Ծաղկաձորից տուն է գնացել

Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակիցների մի մասը Ծաղկաձորից տուն է գնացել

18:51 | 26.03.2020 | Հասարակություն

Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակիցների մի մասը Ծաղկաձորից տուն է գնացել
 
 

Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակիցների մի մասը բացասական է թեստավորվել եւ մեկուսացման վայրից տուն տեղափոխվել։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրանցից մեկը։

Կինը պատմեց, որ նշանդրեքին մասնակցած՝ իր հարազատներից ոչ մեկի մոտ վիրուս չի հայտնաբերել, կրկնակի թեստավորվել են։

Ծաղկաձորում մեկուսացումից հետո այսօր տուն են գնացել նաեւ վարակված Էջմիածնեցի կնոջ հետ շփված վարսահարդաներներն ու դիմահարդարը, նրանցից ոչ մեկի մոտ վիրուս չի հայտնաբերվել։

«Երկու թեստերի պատասխաններն էլ բացասական են եկել, եկել ենք տուն, տանը մայրս ու հայրս էին սպասում, ճաշում ենք»,- ասաց նա։

Կինը պատմեց, որ գոհ է մնացել մեկուսացման պայմաններից։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси