Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանում «օրավարձով աշխատող» հասկացություն գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում «օրավարձով աշխատող» հասկացություն գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան

18:35 | 25.03.2020 | Քաղաքականություն

Հայաստանում «օրավարձով աշխատող» հասկացություն գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
 

Մենք, արդեն 1,5 տարի է, մարդկանց կոչ ենք անում գրանցվել իրենց աշխատատեղերում, լինել օրինական դաշտում, գրանցել իրենց եկամուտներն ու վճարել հարկերը, իսկ  Հայաստանում օրավարձով աշխատող մարդ գոյություն չունի: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ  Նիկոլ Փաշինյանը:

«Կա գրանցված աշխատող, եւ կա չգրանցված աշխատող: Ընդ որում, պարտավորություն է, որ պետք է աշխատանքը եւ եկամուտը գրանցվի: Այժմ նրանք, որոնք գրանցված են, կզգան իրենց կարգավիճակի առավելությունը, քանի որ մենք իրենց օգնելու մեխանիզմներ ենք գտնում. կարողանալու ենք նրանց գտնել՝ որտեղ է նա աշխատել վերջին մեկ տարում, որքան աշխատավարձ է ստացել, ինչ եկամուտից է զրկվել, ինչքան պետք է օգնենք իրեն:

Մյուս կողմից էլ, օրավարձով աշխատող այն քաղաքացիները, ընդհանրապես՝ այն քաղաքացիները, որ ստվերում են եղել, այն ժամանակ, երբ լավ էր ամեն ինչ, ասել են՝ թքած ունենք օրենքի վրա, կառավարության կոչերի, կարգավորումների վրա, հիմա նույնականացման պրոբլեմն ունենալու են: Բայց նրանք էլ մեր քաղաքացիներն են, ու մենք պարտավոր ենք իրենց աջակցելու համար քայլեր անել»,- ասաց նա:

Վարչապետը նշեց՝ իրենց կանխավարկածը հետեւյալն է. սոցիալապես ոչ այդքան պաշտպանված խավի մեջ են, ուրեմն տվյալներից որեւէ մեկում պետք է արտացոլված լինեն, դրանից մեկը «Փարոս» համակարգն է, հաջորդը այն քաղաքացիներն են, որ դիմել են՝ այդ համակարգում ընդգրկվելու, բայց չեն ընդգրկվել, երրորդը գրանցված գործազուրկներն են, բայց այդ անձանց գտնելու պրոբլեմ ունեն, քանի որ երբ իրենք աշխատել, եկամուտ են ստացել, չեն հայտարարագրել:

«Դրա համար մենք բոլորին կոչ ենք անում՝ օրինապահ քաղաքացի լինելը մի կարգավիճակ է, որ անհրաժեշտ է բոլորին»,- ասաց նա:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси