Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հարցնում ես՝ ինչու է ալկոգելն այդքան թանկ, դեղատան աշխատողը ադուվանչիկ աչքերով նայում է քեզ». Նաիրա Զոհրաբյան

«Հարցնում ես՝ ինչու է ալկոգելն այդքան թանկ, դեղատան աշխատողը ադուվանչիկ աչքերով նայում է քեզ». Նաիրա Զոհրաբյան

17:24 | 25.03.2020 | Քաղաքականություն

«Հարցնում ես՝ ինչու է ալկոգելն այդքան թանկ, դեղատան աշխատողը ադուվանչիկ աչքերով նայում է քեզ». Նաիրա Զոհրաբյան
 

Որոշ տնտեսվարողներ այս իրավիճակում անբերխղճություն եւ ախորժակի մեծացում են դրսեւորում՝ չհիմնավորված գներ սահմանելով: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԲՀԿ խմբակցության հատուկ նիստի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:

Նրա խոսքով, թեեւ կառավարության արտակարգ նիստում հայտարարվեց, որ պետք է վերահսկողություն իրականացվի, որպեսզի գնային տատանումներ չլինեն, սակայն ունենք մի իրավիճակ, երբ եւ առաջնային անհրաժեշտության ապրանքները, եւ բժշկական ապրանքները, մասնավորապես, դիմակները, ալկոգելը գնի կտրուկ աճ են գրանցել. «Եթե 2 ամիս առաջ ունեինք ալկոգել արտադրող երեք ընկերություն եւ 100 մլ-ի դիմաց քաղաքացին վճարում էր 350 դրամ, այսօր ունենք 11 արտադրող ընկերություն, բայց գները կտրուկ աճել են: Դեռ ավելին, երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, որ մարզերից մեկի դեղատներից մեկում մարդիկ բարձր գնով ձեռք են բերել ալկոգել, որի վրա ոչ բաղադրությունն է գրված, ոչ էլ արտադրող ընկերության անունը: Կարծես տարան էլ նախկինում օգտագործված եղել։

Մեառաջարկն է, որ րոպե առաջ պարետատունը որոշում կայացնի շուկայի լիարժեք վերահսկողական գործառույթներով օժտի համապատասխան մարմիններին»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ կոչ արեց իշխանություններին գնալ ու տեսնել, թե ինչ է կատարվում բանջարեղենի շուկայում. «Էդ որ ասում եք՝ գնաճ չկա: Գնաճ չի է, այլ սուպերգնաճ է»:

Նա նշեց, որ այսօր մտել է քաղաքկի կենտրոնի 12 դեղատներ. «Մի տեղ նույն գրամանոց ալկոգելը վաճառվում է 250 դրամով, մի տեղ 450 դրամով, մի տեղ ընդհանրապես 700 դրամով է վաճառվում: Ու որ հարցնում ես, էդ աշխատողը ադուվանչիկ աչքերով նայում է քեզ, չի հասկանում՝ ինչ ասի»:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси