Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Այս պայմաններում գործատուները պարտավոր չեն աշխատողներին աշխատավարձ վճարելու». Գեւորգ Պետրոսյան

«Այս պայմաններում գործատուները պարտավոր չեն աշխատողներին աշխատավարձ վճարելու». Գեւորգ Պետրոսյան

16:39 | 25.03.2020 | Քաղաքականություն

«Այս պայմաններում գործատուները պարտավոր չեն աշխատողներին աշխատավարձ վճարելու». Գեւորգ Պետրոսյան
 

Պետք է լինի ոչ թե հարկային հետաձգում, այլ հարկային ամնիստիա, այսինքն այդ գումարները մարդկային լեզվով ասած, պետք է ջրվեն: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԲՀԿ խմբակցության հատուկ նիստի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ դա պոպուլիզմ չէ, ինչպես երբեմն ուզում են ներկայացնել:

Իր հերթին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Աշխատանքային օրենսգրքի համաձայն այս պայմաններում գործատուները պարտավոր չեն աշխատողներին աշխատավարձ վճարելու, նրանք օրենքի ուժով ազատված են, որովհետեւ սահմանված է արտակարգ դրություն: Իսկ այն, ինչն ուզում են անել գործատուները, դա իրենց բարի կամքի արտահայտությունն է: Իսկ պետությունը, որ իրեն համարում է սոցիալական, պարտավոր է հոգալ մարդկանց կարիքները»:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси