Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«varks.am-ի լուծարումից շահելու են միայն բանկերը»

«varks.am-ի լուծարումից շահելու են միայն բանկերը»

14:47 | 25.03.2020 | Հասարակություն

«varks.am-ի լուծարումից շահելու են միայն բանկերը»

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին ժամերի ընթացքում ծանոթներ և անծանոթներ դիմում են պարզաբանել՝ varks.am-ից վերցված վարկերը վերադարձվելու են, թե՞ ոչ։ Ցավոք, գործող իշխանությունները որևէ կերպ հանրությանը չեն բացատրում ստեղծված իրավիճակը, որն իրենց պարտականությունն է։

«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վարկային կազմակերպությունների լուծարման հիմքերն ու կարգը սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ գլխով:

 

«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ գլխի 75-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Լուծարային հանձնաժողովը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ բանկի (վարկային կազմակերպության) պարտատերերին հայտնաբերելու և բանկի (վարկային կազմակերպության) դեբիտորական պարտքերն ստանալու (ում վարկ է տվել), լուծարվող բանկի (վարկային կազմակերպության) կողմից տրված վարկերը ժամկետից շուտ վերադարձնելու ուղղությամբ։

Այսպիսով՝ օրենսդրության համաձայն՝ ՀՀ Կենտրոնական բանկի ստեղծած լուծարային հանձնաժողովը ժամկետից շուտ հավաքագրելու է varks.am-ի բոլոր վարկերը։ Հետևաբար, varks.am-ի լուծարումից շահելու են միայն բանկերը՝ դաշտից հանելով ուժեղ մրցակցի։ Եթե ուզում ենք ազատվել վաշխառու կազմակերպություններից, պետք է փոխենք Կենտրոնական բանկը և նրա դրամավարկային քաղաքականությունը»։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси