Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
A.B Med լաբորատորիայի աշխատակցուհին «նազլո վիռուսու» առաջարկում է գրկախառնվել և համբուրվել․ Ահազանգում է քաղաքացին։

A.B Med լաբորատորիայի աշխատակցուհին «նազլո վիռուսու» առաջարկում է գրկախառնվել և համբուրվել․ Ահազանգում է քաղաքացին։

13:32 | 25.03.2020 | Հասարակություն

A.B Med լաբորատորիայի աշխատակցուհին «նազլո վիռուսու» առաջարկում է գրկախառնվել և համբուրվել․ Ահազանգում է քաղաքացին»։

Երեկ՝ տողերիս հեղինակը, մի քանի անալիզներ հանձնելու նպատակով դիմեցի A.B Med լաբարատոր կենտրոն։ Ելնելով ստեղծված իրավիճակից, բնականաբար, կրում էի դիմակ և ձեռնոցներ։ Եվ որքան էլ վստահ էի, որ բժշկական կենտրոնում ևս պետք է հետևեն բոլոր կանոններին՝ լինեն դիմակով, ձեռնոցով և բարեհամբույր, միևնույնն է անհանգիստ էի։ Վիրուսի տարածման այս օրեին, կարծում եմ շատ մեղադրական չէր իմ այն հարցումը, թե արդյո՞ք կենտրոնում ամեն բան չափանիշների տիրույթում է։ Ես, իհարկե, ակնակալում էի ինձ հանգստացնող և խուճապից դուրս բերող պատասխան. «իհարկե կարող եք հանգստ և վստահ լինել, մենք աշխատում ենք գոհացնել մեր հաճախորդներին, բայց․․․»

Երբ մտա կենտրոն, ընդունարանի սեղանի մոտ ինձ «դիմավորեց» կենտրոնի աշխատակցուհին, ով չէր կրում ո՛չ դիմակ ո՛չ ձեռնոցներ։ Նրա կողքին նստած էր, ինձ թվաց նույն կենտրոնի աշխատակցուհի, բայց հետո պարզվեց տարածքի խանութպաններից մեկը։ Ցույց տվեցի բժշկիս ուղեգիրը, և երբ նա ուսումնասիրում էր այն, խանութպանը շորերը ուղղելով, հայտարարեց․ «դե ես գնամ խանութս փակեմ․․․»

Մինչ նա պատրաստվում էր, ես հնչեցրեցի շատ տարօրինակ, քիծաղելի և փռթկոց առաջացնող իմ հարցը․

- Կներեք, ես վստահ լինեմ չէ՞, որ ամեն բան ձեզ մոտ համապատասխանում է չափանիշներին և առանց անհանգստանալու հանձնեմ անալիզներս։

Այս անսպասելի և տարօրինակ իմ հարցին, ընկերուհիները, նայելով իրար, քմծիծաղով փռտկացրեցին և հարցադրմանս ի պատասխան լսվեց․

- Լավ կյանք, արի «նազլո վիրուսու» քեզ մի հատ պաչեմ ու նոր գնամ։

Խանութպանը և աշխատակցուհին մի լաաավ գրկախառնվեցին, համբուրվեցին՝ ինձ թողնելով կասակածների և անհանգստության ճիրաններում։

Ես, իհարկե, այս ջերմագին գրկախառնությունից հետո, լարված սպասում եմ հաջորդող իրադարձություններին։ Երբ վերջացրեցինք թղթաբանության և վճարման հետ կապված հարցերը, գլխի ընկա, որ հենց այս աշխատակցուհին էլ պետք է ինձանից անալիզ վերցնի։

Մտագհոգությունս փարատելու համար, ամեն դեպքում, հարցրեցի, Դո՞ւք եք ինձանից անալիզ վերցնելու

-Հա, խի՞,- հետևեց պատասխանը․․․․

Ես, բանկանաբար հրաժարվեցի կենտրոնում հանձնել անազիները, վերցրեցի թղթերս ու գումարը և դուրս եկա՝ հետևիս լսելով աշխատակցուհու բարեմաղթանքները՝ առողջ եղեք։

Եվ, ուրեմն, երբ այս օրերին մեր հիվանդանոցներում և մեկուսարաններում բժիշկները ամեն գնով փորձում են օգնել վարակակիրներին, երբ աշխարհում համատարած արտակարգ դրություն է, երբ Հայաստանի իշխանություններն անքուն աշխատում են վիրուսի  տարածումը կանխել, աշխարհում հարյուրավոր մեծահասականեր մահանում են, վերոնշյալ բժշկական կենտրոնում աշխատակցուհին նման կերպ է ընդունում մտահոգ պացիենտին։ 

Ուրեմն ի՞նչ պահանջենք քաղաքացուց, երբ ոլորտում նման բացթողումներ կան, երբ «բարձրակարգ» հաստատությունը կարող է ոտքի տակ անցնել անպատասխանատու և անլուրջ ոմն մեկի պատճառով։

Այսօր ոստիկականական մեքենաները ամբողջ քաղաքում հսկում են քաղաքացիների տեղաշարժը, դպրոցական և մանկահասկ երեխաները տանը փակված սրտնեղում և բողոքում են « անարդարությունից», երբ զբոսնելն անգամ դարձել է ճոխություն, կան մարդիկ, ովքեր «նազլո վիրուսու» գրկախառնվում և ջերմագին համբուրվում են՝ թքած ունենալով բոլորի և ամեն ինչի վրա։

 Հ․Գ այս ամենի մասին ես հայտնեցի նաև Առողջապահության նախախրությանը և մի շարք ԶԼՄ-ների։ Սակայն  հարցադրմանը, M.B med—ում ասել են՝ նման բան չի եղել։

 

ՄԵՐԻ ՄԱԿԱՐՅԱՆ 

 

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси