Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ե՞րբ բոլորը կվերադառնան նորմալ կյանքի

Ե՞րբ բոլորը կվերադառնան նորմալ կյանքի

21:55 | 24.03.2020 | Հասարակություն

Ե՞րբ բոլորը կվերադառնան նորմալ կյանքի
 

Արագ տարածվող կորոնավիրուսը ստիպել է աշխարհի շատ պետություններին սահմանափակումներ մտցնել բռնկումը զսպելու համար։ Մեկուսացման ռեժիմներից եւ դպրոցները փակելուց մինչեւ սոցիալական դիստանցիայի խիստ կանոններ եւ հանրային հավաքների արգելքներ անդրադարձել են միլիոնավոր մարդկանց առօրյա կյանքի վրա։

Սա աննախադեպ պատասխան է առողջապահության ոլորտում գլոբալ ճգնաժամին, որը շատերին ստիպում է մտածել այն մասին, թե երբ ամեն ինչ կվերադառնա նորմալ կյանքին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իր կարծիքով՝ երկիրը 12 շաբաթվա ընթացքում կարող է «կոտրել իրավիճակը», այն դեպքում երբ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ ԱՄՆ-ը «բավական արագ» կարող է կրկին բացվել։

Այնուամենայնիվ, առողջապահության ոլորտի փորձագետները շատ ավելի զգույշ են։ Դա կապված է այն բանի հետ, որ տնտեսական  եւ սոցիալական վնասները մեղմացնելու համար սահմանափակումները հանելը կարող է հանգեցնել կորոնավիրուսի երկրորդ ալիքի։

«Սա երկար կտեւի, ամեն դեպքում՝ եւս մեկ կամ երկու ամիս»,- CNBC-ին հայտարարել է գլոբալ առողջապահության մասնագետ Էրիկ Ֆեյգլ Դինգը։ «Վիրուսը չի անհետանում հաջորդ երեք շաբաթներին՝ անկախ այն բանից, թե որքանով ենք մենք ուզում համեմատել Ուհանի իրավիճակի հետ»,- ասել է նա՝ մեկնաբանելով իրավիճակը ԱՄՆ-ում։

Ներկայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չկա, եւ առողջապահության ոլորտի փորձագետները չեն կարծում, թե այն հասանելի կլինի հանրությանը առաջիկայում։

Լոնդոնի կայսերական քոլեջի պրոֆեսոր Նեյլա Ֆերգյուսոնի խոսքերով՝ անհրաժեշտ են ինտենսիվ միջոցառումներ, որպեսզի «ճնշվի վիրուսի փոխանցումը»։ «Շատ հավանական է, որ այսպիսի միջոցառումներ, հատկապես լայնամասշտաբ սոցիալական  դիստանցիաներ պահանջվեն շատ ամիսների ընթացքում, հնարավոր է այնքան ժամանակ, մինչեւ պատվաստանյութը պատրաստ լինի»,- մարտի 17-ին հրապարակված զեկույցում ասել է Ֆերգյուսոնը։

Նույն զեկույցում հաշվարկել են, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի որոնումների համար կարող է 18 ամիս անհրաժեշտ լինել։

Դրա բացակայությամբ ԱՀԿ-ն ընդգծել է քաղաքացիների կողմից կոլեկտիվ գործողությունների ընդունումը։

Կորոնավիրուսի համավարակից դուրս գալու եւս մի ձեւ է, երբ բավական թվով մարդիկ վարակի դեմ իմունիտետ են ձեռք բերում։ Այս հակասական մոտեցումը հայտնի է որպես «նախրային իմունիտետ»։

Ինչպես տեղեկացվում է, դա օգտագործվում է Շվեդիայում, հավանաբար նաեւ Մեծ Բրիտանիայում եւ Նիդեռլանդներում մինչ այն պահը, երբ վերջերս երկու երկրները փոխել են իրենց մոտեցումն այն նախազգուշացումներից հետո, որ այդ մեթոդը կավերի իրենց առողջապահությունը, եւ զոհերի թիվը կավելանա։

Դրա փոխարեն ԱՀԿ-ն բազմիցս ընդգծել է «կորի ուղղման» կարեւորությունը համավարակի դեմ պայքարում։

Կորն ուղղելու գաղափարն այն է, որպեսզի երկար ժամանակի ընթացքում կարգավորվի նոր դեպքերի թիվը, որպեսզի մարդիկ լավագույն հասանելիությունն ունենան բժշկական օգնությանը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси