Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գագիկ Բեգլարյանը չի ընդունում մեղադրանքը, նա գտնվում է արտասահմանում բուժման մեջ. փաստաբան

Գագիկ Բեգլարյանը չի ընդունում մեղադրանքը, նա գտնվում է արտասահմանում բուժման մեջ. փաստաբան

20:59 | 24.03.2020 | Քաղաքականություն

Գագիկ Բեգլարյանը չի ընդունում մեղադրանքը, նա գտնվում է արտասահմանում բուժման մեջ. փաստաբան
 

Գագիկ Բեգլարյանը չի ընդունում մեղադրանքը, նա գտնվում է արտասահմանում բուժման մեջ 2019 թվականի սեպտեմբեր ամսից եւ տեսականորեն անգամ չէր կարող ԱԱԾ քննչական դեպարտամենտի հրավերելով գալ Հայաստան որպես մեղադրյալ հարցաքննության մեկ օր առաջ ընտանիքի անդամին հանձնված ծանուցագրով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը:

«Նշված գործով քննչական մարմինը նախկինում որեւէ անգամ որեւէ կարգավիճակով նրան հարցաքննության չի հրավիրել թեեւ ըստ մեզ հանանելի նյութերի սույն գործը քննել է 2019 թվականի մայիս ամսից: Քննչական մարմինը առանց հիմքերի անտեսել է պաշտպանի նախօրոք ներկայացված գրությունը նրա չներկայանելու պատճառների վերաբեյալ, ուստի՝ նրա նկատմամբ հայտարարված հետախոււզումը չի կարող լինել օրինինական, այն բողոքարկվելու է՝ օրենքով սահմանված կարգով իմ կողմից»,- ասաց Անանյանը:

Փաստաբանը շեշտեց, որ մեղադրանքը անհիմն է. «Դրանում նշված է իբր 23.12.2008 թվականին Կենտրոն համայնքի ավագանու նիստին մասնակցած ավագանու անդամներից 8-րդը՝ Դավիթ Դավթյանը չի մասնակցել, իբր բացակայել է Հայաստանից, սակայն պաշտպանության կողմը հենց կալանավորման միջնորդության քննարկանման միջանկյալ հատվածում ձեռք է բերել եւ ներկայացրել է անհերքելի փաստեր եւ ապացույցներ, որ տվյալ ավագանու անդամը գտնվել է Հայաստանում, տվյալ անձի սահմանահատումների վերաբերյալ տեղեկանքում առկա է առնվազն խոտան, դրանում նշված սերիա եւ համարով անձնագիր նա անգամ չի ունեցել, 2011 թվականը օգտագործված անձնագիրը ներկայումս առկա է եւ դրանում առկա գրառումների համաձայն տվյալ անձը գտնվել է Հայաստանում: Դավիթ Դավթյանը գրավոր հարցմամբ պնդել է, որ տվյալ օրվա նիստի արձանագրությունը հենց ինքն է ստորագրել: Դատարանը, 3-4 դատական նիստում քննարկելով այս հարցերը, անտեսելով այս անհերքելի ապացույցները, կալանավորելու որոշում կայացրեց՝ ընդառաջելով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին»:

Անանյանը պատմեց, որ ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը փորձել է «լղոզել» Բեգլարյանին վերագրվող մեղադրանքի այդ մասը.

«Ըստ էության ընդունելով մեր պնդումը՝ դրա փոխարեն բառացի վերափոխելով հետյալ ձեւակերպմամբ՝ նախանշած հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով՝ հիշյալ պաշտոնյան նախ գործող օրենսդրության դրույթների եւ ընթացակարգերի կոպիտ խախտմամբ, պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, ավագանու ապօրինի որոշման հիման վրա 2008թ. դեկտեմբերի 25-ին ապահովել է համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի վերակազմակերպման եւ այլ մանկապարտեզին միացման գործընթաց: Որպես մեղադրյալ ներգրավելու որոշմամբ վերագրվել է իբր՝«2009թ. մարտի 16-ին, զբաղեցնելով Երեւանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա 228.3 քմ. մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը եւ այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք: Այս մասով պետք է նշել քրեական հետապնդման մարմինները անտեսել են, որ ՀՀ Կառավարության կողմից դեռեւս 1997 թվականի թիվ 42 որոշմամբ տվյալ տարածքը հատկացվել է Կենտրոն համայնքին որպես ոչ բնակելի հասարակական տարածք եւ 16.03.2009 թվականին գործառնական նշանակություն Երեւանի քաղաքապետ Գ.Բեգլարյանը չի փոխել, փաստացի վիճակի արձանագրում է տեղի ունեցել,որեւէ իրավական հետեւանք չի առաջացրել,սակայն եթե անգամ առաջացներ անօրինականության տար չկա դրանում: Ուշադրավ է, որ խնդրո առարկա մանկապարտեզին, որը եղել է առանձին ինքնուրույն կազմակերպություն, տվյալ տարածքը չի պատկանել, իրավական հիմք անգամ չի եղել այն մանկապարտեզի կողմից օգագործելու համար, ուղղակի տվյալ տարածքում փաստացի գործունեություն է իրականացրել մանկապարտեզը»:

Փաստաբանը նշեց, որ Բեգլարյանը գործել է իր լիազորությունների շրջանակում.

«Տվյալ տարածքի ենթադրյալ անհամարժեք օտարման մասով պետք է հստակ արձանագրել, որ գույքը սահմանված ընթացակարգի համաձայն գնահատման է տրվել լիցենզավորված կազմակերպության, ով էլ գնահատել է այն, հետեւաբար՝ օտարման գինը չի որոշել Գ.Բեգլարյանը, այդ մասով գործել է իր լիազորությունների շրջանակներում նույնպես, քննչական մարմինը այդ մասով չի ներկայացրել որեւէ ապացույց հակառակի մասին: Այս ընթացկարգով գույքեր են ձեռք բերել նաեւ ներկայիս իշխանության ներկայացուցիներ, որի փակագծերը կբացեմ լրացուցիչ…»:

Անանյանը շեշտեց, որ դատարանի որոշումն անհիմն եւ չպատճառաբանված է. «Դատարանը անտեսելով ամեն ինչ` իրեն վերապահել է ձեռագրաբանի գործառույթներ, իբր թե Դ.Դավթյանի 2008 թվականին ստորագրվածն այնքան էլ նման չէ նրա ներկայիս ստորագրությանը: Ի դեպ, եթե անգամ դա այդպես լիներ, դա նորմալ է, քանի որ դասագրքային ճշմարտություն է՝ ժամանակի ընթացքում ձեռագիրը փոխվում է: Առանց ձեռագրաբանական փորձաքննության նման փաստ չէր կարող հաստատվել, բայց ստացվում է, որ ներկայումս ՀՀ-ում կան դատավորներ առանց փորձագետի եզրակացության էլ կարողանում են նման «փաստեր» հաստատել»:

Փաստաբանը հայտնեց, որ որոշումը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси