Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Մի չղջիկ ու մի կորոնավիրուս էր պետք, որպեսզի հասկանայինք, թե որքան ներուժ ունենք մեզանում թաքնված». Արման Բաբաջանյան+

«Մի չղջիկ ու մի կորոնավիրուս էր պետք, որպեսզի հասկանայինք, թե որքան ներուժ ունենք մեզանում թաքնված». Արման Բաբաջանյան+

17:44 | 24.03.2020 | Քաղաքականություն

«Մի չղջիկ ու մի կորոնավիրուս էր պետք, որպեսզի հասկանայինք, թե որքան ներուժ ունենք մեզանում թաքնված». Արման Բաբաջանյան

 
 

Այսօր ԱԺ-ում խորհրդարանական հայտարարությունների ժամին, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին, նշեց, որ Հայաստանը միայնակ դիմակայում է այս գլոբալ մարտահրավերին, որը քննություն է պետության, պետականության և ժողովրդի համար, և հավատացած է, որ այդ քննությունն արժանապատվորեն հանձնելու են:

«Մի չղջիկ ու մի կորոնավիրուս էր պետք, որպեսզի հասկանայինք, թե որքան ներուժ ունենք մեզանում թաքնված, որքան նվիրում ունենք մեր պետությանն ու պետականությանը և որքան սեր ունենք մեկս մյուսի նկատմամբ:

Ճգնաժամային այս պայմաններում մենք ունենք ընթացիկ և ռազմավարական հեռանկարային խնդիրներ, որոնց մի մասն այսօր տեսանելի է, իսկ մյուսներն ի հայտ են գալու առաջիկայում»,- շեշտեց պատգամավորը:

Ըստ նրա՝ այս իրավիճակում  շատ կարևոր են Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու մարտի 31-ին, ինչը համահայկական նշանակության հարց է, և այս ճգնաժամային պայմաններում կենսական նշանակություն ունի այդ ընտրությունների ազատ և  թափանցիկ ընթացքը:

«Առաջիկա մի քանի օրերին բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է լինելու Արցախի ընտրութունների վրա, կոչ եմ անում՝ ինչպես Արցախի գործող իշխանություններին, այնպես էլ՝ առաջադրված թեկնածուներին՝ ցուցաբերել գերզգոնություն և սթափություն, սադրանքների չտրվել:

Արցախի ընտրված նոր իշխանություններն Արցախը ներկայացնելու են աշխարհին, որտեղ այս համավարակի սպառնալիքի ավարտից հետո հնարավոր են սկզբունքային վերադասավորումներ և նախկին հարաբերությունների փոփոխություններ: Բոլոր այդ փոփոխություններն ուղղակի կամ անուղղակի կերպով ազդելու են Ղարաբաղյան հակամարտության  կարգավորման գործընթացի վրա»,- եզրափակեց միտքն Արման Բաբաջանյանը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси