Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է շարժական սպասարկման կենտրոններ Երեւանում, մարզերում գործում է սպասարկման 7 կենտրոն

Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է շարժական սպասարկման կենտրոններ Երեւանում, մարզերում գործում է սպասարկման 7 կենտրոն

16:35 | 24.03.2020 | Հասարակություն

Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է շարժական սպասարկման կենտրոններ Երեւանում, մարզերում գործում է սպասարկման 7 կենտրոն
 

Բաժանորդների սպասարկման անընդհատությունն ապահովելու, ինչպես նաեւ բջջային կապի ռազմավարական կարեւորությունը հաշվի առնելով՝ Վիվա-ՄՏՍ-ը Երեւանում սկսել է իրականացնել բաժանորդների սպասարկում՝ սպասարկման շարժական կենտրոններից:

Հայաստանի խոշոր 7 համայնքներում՝ Բաղրամյան, Աշոցք, Ամասիա, Մարալիկ, Բագրատաշեն, Նոյեմբերյան ու Ճամբարակ, նույնպես գործում են սպասարկման կենտրոններ: Այս եւ այլ նորությունների մասին տեղեկանում ենք Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ուղիղ եթերից՝ ընկերության ֆեյսբուքյան էջում:

Երեւանի տարածքում կգործի անիվների վրա տեղակայված 3 կենտրոն: Շարժական կենտրոնները կազմակերպվել են հատուկ կահավորված եւ Վիվա-ՄՏՍ-ի տարբերանշանը կրող «Ford Transit» մակնիշի մեքենաների հիման վրա: Անիվների վրա գործող այս կենտրոններում հասանելի է ապրանքատեսակների եւ ծառայությունների մեծ մասը, ներառյալ՝ սարքերի ու SIM քարտի վաճառք: Ծառայությունները կներկայացվեն եւ գործարքները կիրականացվեն առանց բաժանորդ-աշխատակից անմիջական շփման՝ հատուկ լուսամուտի միջոցով:

Գործարքները կկատարվեն կանխիկ ու անկանխիկ եղանակներով: Հասանելի չի լինի միայն բջջային սարքերի ապառիկ վաճառքը:

Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութից սարք պատվիրելու համար հարկավոր է այցելել Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութ, ընտրել սարքն ու լրացնել պարզեցված էլեկտրոնային հայտ, կամ զանգահարել առցանց խանութի՝ կայքէջում նշված 093298700 համարով: Այնուհետեւ հաճախորդի հետ կապ կհաստատվի եւ նրան կուղղորդեն դեպի շարժական սպասարկման կենտրոններից որեւիցե մեկը՝ ըստ իր հարմարության,  կամ՝ այն վայրը, ուր ժամանելու է օրեր առաջ գործարկված սպասարկման շրջիկ կենտրոնը՝ սարքն, ինչպես նաեւ ցանկության դեպքում՝ SIM քարտն, առաքելու համար:  

Շարժական կենտրոնները հագեցած են տեղեկատվական հանգույցներով, ինչը թույլ է տալիս մշտական կապ պահպանել գլխամասային գրասենյակի հետ՝ իրական ժամանակում գործարքներ իրականացնելու եւ ծառայություններ ակտիվացնելու համար:

Կարեւոր. Հնարավոր հերթերի դեպքում՝ հաճախորդներին հորդորում ենք պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն միմյանցից ու կրել դիմակ:

Սպասարկման կենտրոնները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմը տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցներն ընդգրկվել են աշխատանքներում իրենց ցանկությամբ:

Երեւանում գործող՝ վերը նշված սպասարկման շարժական կենտրոնները տեղակայված են ներկայում չգործող սպասարկման կենտրոնների հարեւանությամբ՝ հետեւյալ հասցեներում.

•       Ամիրյան 3 (Կենտրոն վարչական շրջան)

•       Ազատության պողոտա 24/4 (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան)

•       Բագրատունյաց 14/67 (Շենգավիթ վարչական շրջան)

Մարզերում գործում է սպասարկման 7 կենտրոն՝ Բաղրամյան, Աշոցք, Ամասիա, Մարալիկ, Բագրատաշեն, Նոյեմբերյան ու Ճամբարակ համայնքներում:

Երեւանում գործող սպասարկման շարժական ու մարզերի սպասարկման կենտրոնների  աշխատանքային ժամերն են 11:00-17:00, երկուշաբթիից` շաբաթ):

Հո՛գ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси