Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Եթե այսօր գնանք տանը նստենք, ժողովուրդը էլ ո՞ւմ երեսին նայի». Գևորգ Պետրոսյան

«Եթե այսօր գնանք տանը նստենք, ժողովուրդը էլ ո՞ւմ երեսին նայի». Գևորգ Պետրոսյան

11:14 | 24.03.2020 | Քաղաքականություն

«Եթե այսօր գնանք տանը նստենք, ժողովուրդը էլ ո՞ւմ երեսին նայի». Գևորգ Պետրոսյան

 
 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝  հայտարարված արտակարգ դրության պայմաններում էլ կյանքը շարունակվում է և ժողովուրդը սպասում է իրենց:

«Պատկերացնո՞ւմ եք մենք էլ ասենք, որ անելիքներ չունենք ու գնանք մեր տներում նստենք, բա ժողովուրդն ո՞ւմ ձայնին է սպասում: Ի վերջո, խորհրդարանական պետությունում կարևոր մարմինը սա է: Ճիշտ է, արտակագ իրավիճակ է, բայց ժողովուրդը սպասում է այս մարմնի որոշումներին: Ուրիշ բան, որ կարելի է ներքին պայմանավորվածություն ձեռք բերել, որ վատառողջության պատճառով աշխատաքի չներկայացածների բացակայությունը համարվի հարգելի, բայց եթե այսօր գնանք տանը նստենք, ժողովուրդը էլ ո՞ւմ երեսին նայի»,- այսօր խորհրդարանի նիստերի դահլիճում իր ելույթում նշեց Գևորգ Պետրոսյանը՝ կիսելով ԱԺ նախագահ Արարատ Միզոյանի այն կարծիքը, որ խորհրդարանն արտակարգ դրության պայմաններում պետք է անխափան աշխատի:

Ըստ նրա, եթե խորհրդարանական երկրներում Ազգային ժողովը չգործեց, ապա դա կլինի տվյալ պետության վախճանը, իսկ իրենք չպետք է մտածեն պետության վախճանի մասին:

 

«Պատկերացնում եք, որ «Ընտանեկան օրենսգրքում» պետք է փոփոխություններ անենք, որպեսզի անապահով ընտանիքի երեխայի համար ալիմենտ գանձվի, բայց մենք ասենք, որ արտակարգ իրավիճակ է և մենք այդ հարցին չենք մասնակցում: Կյանքը շարունակվում է, մենք դրան պետք է մասնակցենք, հատկապես խորհրդարանականները»,- եզրափակեց պատգամավորը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси