Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Փաստ». Արցախը պատրաստ է ընտրություններին. երկրի ողջ տարածքում մեծածավալ աշխատանք է իրականացվում

«Փաստ». Արցախը պատրաստ է ընտրություններին. երկրի ողջ տարածքում մեծածավալ աշխատանք է իրականացվում

08:59 | 24.03.2020 | Մամուլ

«Փաստ». Արցախը պատրաստ է ընտրություններին. երկրի ողջ տարածքում մեծածավալ աշխատանք է իրականացվում
 

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում կայանալիք ընտրություններին ընդառաջ, երկրի ողջ տարածքով նախապատրաստական մեծ աշխատանքներ եւ համապատասխան գործընթացներ են իրականացվում:

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առողջապահության նախարարության հետ համատեղ համալիր միջոցառումների շարք է իրականացնում քվեարկության օրը հնարավոր առողջապահական սպառնալիքները կանխելու եւ ընտրությունների օրվա հրամայականին համահունչ ընտրություն կազմակերպելու համար: 

Արցախի առողջապահության նախարարությունն արդեն իսկ հայտնել է, որ մինչ այս պահը վարակի տարածման դեպքեր չեն արձանագրվել, եւ դրա հետ կապված ամեն ինչ վերահսկվում է:

Ըստ Արցախից եկող տեղեկությունների, երկրում հսկողության ուժեղացման եւ կանխարգելիչ մեծածավալ աշխատանք է իրականացվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси