Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՌԴ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց. Ա1+

ՌԴ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց. Ա1+

19:16 | 22.03.2020 | Քաղաքականություն

ՌԴ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց. Ա1+

Մի խումբ ազգությամբ հայ, բայց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Վրաստանի դեսպանատան դիմաց: Այս մասին հայտնում է «Ա1+»  կայքը:

Խնդիրն այն է, որ քաղաքացիները մեքենայով չեն կարողանում հատել հայ-վրացական սահմանը՝ հայտարարված արտակարգ դրության պատճառով

Քաղաքացիներից մեկը՝ Սոֆյա Խաչատրյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ ավելի քան 300 մարդ, որոնք Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են, արտակարգ դրության պատճառով չեն կարողանում վերադառնալ իրեց տուն, քանի որ Վրաստանը  արգելք է դրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ՝ Վրաստանի տարածքով Ռուսաստան մեկնելու վրա:

Նա  տեղեկացրեց, որ դիմել են նաև Ռուսաստանի դեսպանատուն, այնտեղից պատասսխանել են, որ Վրաստանը փակել է իր տարածքով մուտքը Ռուսաստան, մինչ այս պահը որևէ բան չեն կարողացել անել:

Քաղաքացիները Հայաստան էին եկել տարբեր նպատակներով եւ վերադառնալ չեն կարոողանում:

Հարցին, թե քանի հոգի են լինելու ակցիայի մասնակիցները, Սոֆյա Խաչատրյանն ասաց, որ չի կարող նշել, բայց կա 140 ընտանիք՝ բաղկացած մի քանի անդամից, ովքեր տուժել են այս իրավիճակից:

Նրանց մեծ մասն այսօր գնալու տեղ անգամ չունի, նրանց գումարը վերջացել է, հյուրանոցներում անգամ չեն կարող մնալ։

Հարցին, թե տեղյա՞կ են, որ այս օրերին չի կարելի նման հավաքներ կազմակերպել և հնարավոր է իրենց թույլ չտան դա անել, ակցիայի մասնակիցն ասաց՝ հասկանում է, բայց հուսահատության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու իրենց հետ:

Նշեց՝ տեղյակ է, որ 20 մարդուց ավել չի թույլատրվում հավաքվել և եթե հավաքվածները լինեն 20 մարդուց ավել, ապա կբաժանվեն խմբերի:

Նրանք բողոքի ակցիա են իրականացրել նաև մարտի 21-ին, սակայն դեռևս պատասխան չեն ստացել:

ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը խնդրի առնչությամբ «Ա1+»-ին փոխանցեց, որ իրենք Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են, ուստի, որպեսզի իրենց թույլ տրվի գնա Ռուսաստան Վրաստանի տարածքով, պետք է լինի ռուս-վրացական պայմանավորվածություն:

Նաղդալյանը փոխանցեց, որ իրենք չեն կարող այլ երկրի քաղաքացու համար միջնորդել:

Տեսանյութը՝ Erkir.am-ի

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси